slider0
Գաղափարից՝
slider1
Գաղափարից՝
01
Oak Lab Case Story
02
Oak Lab Case Story
Մեր  նախագծերը

Մեր նախագծերը

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։

Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

2013 թվականից PROFAL-ը սկսել է արտահանել իր արտադրանքն ու ծառայությունները՝ մուտք գործելով  արտասահմանյան շուկաներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ, Պուերտո Ռիկո, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Ռուսաստան, Վրաստան: 

decor
Ֆասադային համակարգեր

Ֆասադային համակարգեր

Ֆասադային համակարգերը (Curtain Walls) հանդիսանում են շենքի ճակատային մասեր՝ ապահովելով կառուցվածքային առանձնահատկություններ և օպտիմալացնելով բնական լույսի ներթափանցումը տարածքի ներքին հատված: Այս համակարգերը մեծապես նախընտրելի են շնորհիվ իրենց տեսողական գրավչության և ֆունկցիոնալության: PROFAL-ում ֆասադային համակարգերը պատրաստվում են ALUMIL-ի M4 և M7 բարձրորակ պրոֆիլներով։ Համակարգերը կարող են լիել ինչպես պրոֆիլային, այնպես էլ ամբողջությամբ ապակի։ Հիմնական ապակին լինում է տոնային կամ հայելային՝ շինության առավել գրավիչ տեսքն ապահովելու համար։ Ֆասադային համակարգերում օգտագործվում է թրծված ապակի` ապահովելու անվտանգություն, ամրություն և ջերմակարգավորում:PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության ֆասադային համակարգեր։

 

դիտել
Հավաքվող Դռներ

Հավաքվող Դռներ

Հավաքվող դռները նորաոճ և բազմակողմանի լուծում են տալիս տարածքին։ Շնորհիվ յուրահատուկ կառուցվածքի՝ ստեղծում են հստակ ու ֆունկցիոնալ բաժանումներ և տեսողական կերպով առավելագույնի են հասցնում տարածքի չափը։ Տալով հնարավորություն արդյունավետորեն օգտագործել տարածքը՝ PROFAL-ի հավաքվող դռներն իդեալական լուծում են ժամանակակից կենցաղի համար։

դիտել

Ապրանքներ

+

Նախագծեր

+

Աշխատակիցներ

+

Տարիների փորձ

Նորություններ

2024-04-17
Փորձի փոխանակում և համագործակցության ամրապնդում․ այց Alumil ընկերություն

Փորձի փոխանակում և համագործակցության ամրապնդում․ այց Alumil ընկերություն

PROFAL ընկերությունը լավագույն փորձի փոխանակման և միջազգային կապերի ամրապնդման նպատակով կազմակերպել է ճարտարապետների այց իր գործընկեր Alumil ընկերություն, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։

Կարդալ
2024-04-19
PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30 000-րդ հաճախորդին

PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30 000-րդ հաճախորդին

Ալյումինե դռների ու պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունն իր հոբելյանական 30 հազարերորդ հաճախորդին անակնկալ Է մատուցել՝ նվիրելով 4.5 միլիոն ՀՀ դրամի չափով նրա գնումը։

Կարդալ
2024-06-12
PROFAL-ը վերսկսել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությունը

PROFAL-ը վերսկսել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությունը

PROFAL ընկերությունը վերսկսել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությունը՝ հատուկ բազմաբնակարանային և հասարակական շինությունների համար։ Ընկերությունը ձեռք է բերել նորագույն սարքավորումներ արտադրության ընդլայնման նպատակով։

Կարդալ
2024-06-21
PROFAL-ը ստանձնել է Մայամիում շքեղ բնակելի համալիրի ապակեպատման նախագիծը

PROFAL-ը ստանձնել է Մայամիում շքեղ բնակելի համալիրի ապակեպատման նախագիծը

PROFAL-ին է վստահվել ԱՄՆ Մայամի քաղաքում շքեղ բնակելի համալիրի ապակեպատումը: Մեր արտադրանքը հաջողությամբ հաղթահարել է Մայամի-Դեյդի փոթորիկներին դիմակայելու հավաստագրման գործընթացը՝ ևս մեկ անգամ վկայելով մեր ապակե պրոֆիլների ամրության ու բարձր որակի մասին:

Կարդալ
left
right
Բոլոր նորությունները arrow

Ապրանքանիշեր

brand
brand
brand
brand
brand
brand