Ֆասադային համակարգերը (Curtain Walls) հանդիսանում են շենքի ճակատային մասեր՝ ապահովելով կառուցվածքային առանձնահատկություններ և օպտիմալացնելով բնական լույսի ներթափանցումը տարածքի ներքին հատված: Այս համակարգերը մեծապես նախընտրելի են շնորհիվ իրենց տեսողական գրավչության և ֆունկցիոնալության: PROFAL-ում ֆասադային համակարգերը պատրաստվում են ALUMIL-ի M4 և M7 բարձրորակ պրոֆիլներով։ Համակարգերը կարող են լիել ինչպես պրոֆիլային, այնպես էլ ամբողջությամբ ապակի։ Հիմնական ապակին լինում է տոնային կամ հայելային՝ շինության առավել գրավիչ տեսքն ապահովելու համար։ Ֆասադային համակարգերում օգտագործվում է թրծված ապակի` ապահովելու անվտանգություն, ամրություն և ջերմակարգավորում:PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության ֆասադային համակարգեր։
SMARTIA M7-ը ALUMIL-ի ֆասադային համակարգերից է, որը նախատեսված է էներգաարդյունավետություն ապահովելու համար՝ միաժամանակ պահպանելով անվտանգության չափանիշները: Համակարգն ապահովում է բնական լույսի հոսք, քամու ճնշման դիմադրությuն և ջերմամեկուսացում՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար: Ներառելով էլեկտրական շարժման հնարավորություն` կառավարվում է հեշտությամբ: Շնորհիվ բարձր որակի՝ SMARTIA M7-ը հուսալի ընտրություն է ցանկացած եղանակային պայմաններում կիրառության համար: Համակարգը հեշությամբ ինտեգրվում է տարածքին՝ հարմարեցվելով հատուկ ճարտարապետական կարիքներին։
COMFORT M4-ը ALUMIL-ի ջերմամեկուսիչ ֆասադային համակարգ է: Համակարգն առանձնանում է յուրահատուկ դիզայնով, որը բարելավում է ցանկացած շինության արտաքին տեսքը: Համակարգը լինում է առանց պրոֆիլային շրջանակների և տալիս է հնարավորություն կիրառել բացվող փեղկեր։ Այն ապահովում է էներգաարդյունավետություն՝ պահպանելով տարածքի ներսում կայուն ջերմաստիճանը: Շնորհիվ բարձր որակի՝ SMARTIA M4-ը հուսալի ընտրություն է ցանկացած եղանակային պայմաններում կիրառության համար։ Համակարգն ապահովում է բնական լույսի հոսք, քամու ճնշման դիմադրության և ջերմամեկուսացում՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար: