back 2024-04-19

PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30 000-րդ հաճախորդին

newsImage

Ալյումինե դռների ու պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL  ընկերությունն իր հոբելյանական 30 հազարերորդ հաճախորդին  անակնկալ Է մատուցել՝ նվիրելով 4.5 միլիոն ՀՀ դրամի չափով նրա գնումը։ Ընտրությունը կատարվել է ընկերության հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համակարգի միջոցով:

Հաջողակ հաճախորդ Սեդրակ Վարդանյանն իր վաղեմի երազանքն իրականացնելու համար PROFAL-ից գնել էր պատուհաններ։

«Տասնյակ տարիներ իմ երազանքն է եղել առանձնատուն կառուցել, սեփական տուն ունենալ։ Վերջիվերջո նախաձեռնել եմ, հիփոթեքային վարկ եմ ստացել, ու այն արդեն ընթացքի մեջ է։ Գնել եմ PROFAL պատուհաններ Կոտայքի մարզում  գտնվող իմ տան կառուցման համար»,- ասում է Սեդրակ Վարդանյանն ու կատակում՝ «ծնվելով-մեծանալով քաղաքում, վաթսուն տարի հետո դառնում եմ գյուղի բնակիչ»։ Ունենալով աշխատանքային փորձառություն գնումների կազմակերպման գործընթացում՝ անձնական նպատակով գնում կատարելիս ևս գնանշում է իրականացնում։ Հենց այդ սկզբունքով էլ գնառաջարկ է ստացել 5-6 ընկերությունից, ուսումնասիրել ու ի վերջո որոշել օգտվել PROFAL-ից։ «Պատահում են ընկերություններ, որոնք մատչելի գին են առաջարկում, բայց հաճախ դրանք նորաստեղծ ընկերություններ են, չունեն փորձ, և նրանց վստահելը ռիսկային է։ PROFAL-ի և՛ փորձը, և՛ գնային առաջարկն ու որակն ինձ լիովին բավարարեցին»,- հավելում է Սեդրակ Վարդանյանը։

PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը, նվերը հանձնելով հոբելյանական հաճախորդին, նշում է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են։ «Մենք մշտապես ձգտում ենք բարձրորակ արտադրանք ու լավ սպասարկում ապահովել մեր հաճախորդներին։ 30․000-րդ հաճախորդին նվեր մատուցելն ինքնանպատակ չէր, սա մեր շնորհակալությունն է PROFAL-ի արտադրանքն ընտրելու ու մեզ վստահելու համար։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ Սեդրակ Վարդանյանն «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրի ղեկավարն է։ Մի մարդ, ով նպաստում է ինժեներական կրթության զարգացմանը Հայաստանում։ Պետք է ասեմ, որ մեր ընկերությունը մշտապես լավ ինժեներների կարիք ունի, իսկ «Արմաթ»-ն այդ տեսանկյունից հսկայական աշխատանք է իրականացնում»,- ասում է Էդգար Ավետիսյանը։



PROFAL-ը, լինելով հայկական շուկայում առաջատար ընկերություն, տարբեր նախագծեր է իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներում՝ դառնալով որակի նոր չափանիշ։ Ընկերությունը, որն ավելի քան 22 տարի է՝ գործում է տեղական շուկայում, իսկ տասը տարուց ավելի իր արտադրանքն ու ծառայություններն արտահանում է մի շարք առաջատար երկրներ, մշտապես քայլում է նոր միտումներին համահունչ ու փորձում իրականություն դարձնել իր հաճախորդների ամենատարբեր գաղափարները։

Այլ նորություններ

2024-06-21

PROFAL-ը ստանձնել է Մայամիում շքեղ բնակելի համալիրի ապակեպատման նախագիծը

PROFAL-ին է վստահվել ԱՄՆ Մայամի քաղաքում շքեղ բնակելի համալիրի ապակեպատումը: Մեր արտադրանքը հաջողությամբ հաղթահարել է Մայամի-Դեյդի փոթորիկներին դիմակայելու հավաստագրման գործընթացը՝ ևս մեկ անգամ վկայելով մեր ապակե պրոֆիլների ամրության ու բարձր որակի մասին:

Կարդալ ավելին
2024-06-12

PROFAL-ը վերսկսել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությունը

PROFAL ընկերությունը վերսկսել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությունը՝ հատուկ բազմաբնակարանային և հասարակական շինությունների համար։ Ընկերությունը ձեռք է բերել նորագույն սարքավորումներ արտադրության ընդլայնման նպատակով։

Կարդալ ավելին
left
right