Դռներ

Դռներ

PROFAL-ում մենք հավատում ենք, որ դռները ոճ և անհատականություն են հաղորդում տարածքին: Անկախ նրանից` փնտրում եք`

մեր տեսականին նախատեսված է տարածքներն ավելի ֆունկցիոնալ դարձնելու համար: Ուսումնասիրելով դռների հավաքածուն՝ կգտնեք կատարյալ տարբերակ, որը համապատասխանում է ձեր կարիքներին:

Դռներ

image

Մուտքի Դռներ

Տարածքի մասին առաջին տպավորությունը սկսվում է մուտքից: Մուտքի դռները ոչ միայն յուրահատուկ տեսք են հաղորդում տարածքին, այլ նաև պաշտպանում են ցրտից, աղմուկից, անցանկալի ներխուժումներից: PROFAL-ի մուտքի դռները համատեղում են բարձր անվտանգությունը, ամրությունը ջերմա և ձայնամեկուսացումը նրբագեղ և ժամանակակից դիզայնի հետ: PROFAL-ի մուտքի դռները նախագծված են ճարտարապետական ​​ամենախստապահանջ նորմերին և գեղագիտական միտումներին համապատասխանելու համար՝ ներառելով ալյումինը և ապակին որպես հիմնական բաղադրիչ:

դիտել
image

Բացվող Դռներ

Ամենատարածված դասական այս դռները, ապահովելով հարմարավետ և գործնական օգտագործում, տեղադրվում են ներս, դուրս կամ վերև բացվելու հնարավորությամբ բարդ և պարզ փականների միջոցով։ Այս դռները նորաոճ և ֆունկցիոնալ լուծում են տալիս ցանկացած տարածքի, համադրելով գեղեցկությունն ու պրակտիկությունը: PROFAL-ի դեպի ներս,դուրս և վերև բացվող դռները հիանալի ընտրություն են դիզայնի, անվտանգության, ջերմության պահպանման բարձր մակարդակի և ամրության համար։

դիտել
image

Սահող Դռներ

Սահող դռներն ունեն ժամանակակից դիզայն, որը հեշտությամբ համադրվում է ինտերիերի հետ՝ տարածքին տալով յուրօրինակ տեսք: Այս դռները թույլ են տալիս արդյունավետ օգտագործել տարածքը շնորհիվ այն փաստի, որ բացվում են իրենց երկայնքով՝ խնայելով և վիզուալ մեծացնելով տարածքը: PROFAL- ի սահող դռները գործում են անաղմուկ և պահանջում նվազագույն սպասարկում՝ ապահովելով հանգիստ միջավայր: Այս դռները գնահատվում են իրենց անխափան աշխատանքի և սպասարկման ցածր պահանջների համար։

դիտել
image

Հավաքվող Դռներ

Հավաքվող դռները նորաոճ և բազմակողմանի լուծում են տալիս տարածքին։ Շնորհիվ յուրահատուկ կառուցվածքի՝ ստեղծում են հստակ ու ֆունկցիոնալ բաժանումներ և տեսողական կերպով առավելագույնի են հասցնում տարածքի չափը։ Տալով հնարավորություն արդյունավետորեն օգտագործել տարածքը՝ PROFAL-ի հավաքվող դռներն իդեալական լուծում են ժամանակակից կենցաղի համար։

դիտել
image

Առանցքային Պտտվող Դռներ

Առանցքային պտտվող դռներն առաջարկում են ժամանակակից և հարմարավետ լուծում ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար: Ի տարբերություն սովորական դռների, այս դռները պտտվում են առանցքի շուրջ, ինչը նրանց հնարավորություն է տալիս բացվել ցանկացած ուղղությամբ: Այս նորարար դիզայնը ներառում է եզակի մեխանիզմ, որի շնորհիվ դռներն ունենում են նրբագեղ տեսք և սահուն աշխատանք: Առանցքային դռները սովորաբար օգտագործվում են այն վայրերում, որտեղ մեծ է շարժը։ Այնպիսի վայրերում, ինչպիսիք են նախասրահները, գրասենյակները և առևտրային տարածքների մուտքերը, առանցքային պտտվող դռներն ապահովում են ֆունկցիոնալություն և տպավորիչ տեսք: Այս դռները լայնորեն կիրառվում են նաև բնակելի վայրերում, հատկապես մեծ մուտքերի և հատուկ կոնցեպտի ինտերիերի դեպքում: PROFAL-ի առանցքային պտտվող դռներն ապահովում են անվտանգություն, ջերմամեկուսացում և երկարակեցություն՝ ​​յուրօրինակ տեսքի շնորհիվ բարելավելով նաև տարածքի ընդհանուր տեսքն ու հաղորդելով ժամանակակից և էլեգանտ շունչ:

դիտել
decor