PROFAL-ն առաջարկում է սեկցիոն և գլանափաթեթավոր դարպասներ` նախատեսված ավտոտնակների, ստորգետնյա ավտոկանգառների, ավտոլվացման կետերի և այն հասարակական վայրերի համար, որտեղ անհրաժեշտ է տարածքի հուսալի պաշտպանություն:
Ավտոտնակի դարպասները հիմնականում պատրաստում են ցինկապատ պողպատից: Դարպասները, շնորհիվ ամբողջ պարագծով մեկ հերմետիկ շերտի, ունեն բարձր ջերմամեկուսացման մակարդակ, դիմացկուն են արտաքին ազդեցությունների նկատմամբ և հուսալիորեն պաշտպանում են տարածքը քամուց և անձրևից: Դարպասների արտաքին պլաստիկ մասն ապահովում է վերջինիս արտաքին տեսքն ու պաշտպանում կորոզիայից
PROFAL-ի սեկցիոն դարպասները հնարավոր է կառավարել ինչպես ձեռքով, այնպես էլ` հեռակառավարվող վահանակով: Կախված պատվիրատուի ցանկությունից` առավել վաղ տեղադրված դարպասներին կարելի է տեղադրել հավելյալ ավտոմատ համակարգ: