Պատուհաններ

Պատուհաններ

PROFAL-ում մենք հավատում ենք, որ պատուհանները ոչ միայն ֆունկցիոնալ տարրեր են, այլ նաև դիզայնի հիմնական մասեր, որոնք բարելավում են տարածքի ընդհանուր տեսքն ու հարմարավետությունը: Պատուհանների մեր բազմազան տեսականին, ներառյալ՝

առաջարկում են լուծումներ՝ հարմարեցված հատուկ կարիքներին:Մեր հավաքածուի պատուհանների յուրաքանչյուր տեսակ նախագծված է ապահովելու օպտիմալ լույս, օդափոխություն և էներգաարդյունավետություն՝ միաժամանակ նրբագեղություն հաղորդելով տարածքներին: Ուսումնասիրով պատուհանների հավաքածուն կգտեք կատարյալ տարբերակ, որը համապատասխանում է ձեր կարիքներին։

Պատուհաններ

image

Բացվող պատուհաններ

Բացվող պատուհանները դասական ընտրություն են, որոնք գնահատվում են իրենց ֆունկցիոնալության շնորհիվ: Պատուհանները լինում են՝ պարզ փականով (створчатые) և թեքվող բարդ փականով (поворотно-откидные)։ Պատուհանները պատրաստվում են տարբեր բարդությունների, չափերի և կոնստրուկցիաների՝ համապատասխանելով ամենատարբեր կարիքներին և նախասիրություններին։

Պատրաստված ալյումինե ամուր շրջանակներից՝ PROFAL-ի պատուհաններն ապահովում են բարձր մեկուսացում, անվտանգություն և շահագործման հեշտություն՝ դրանք իդեալական դարձնելով ժամանակակից տարածքների համար:

դիտել
image

Սահող պատուհաններ

Սահող պատուհանները նախընտրելի են իրենց բազմակողմանիության և ոճային դիզայնի շնորհիվ: Այս պատուհանները բացվում են հորիզոնական սահելով փեղկի վերևի և ներքևի գծի երկայնքով: Պատուհանների հիմնական առավելություններից են տարածքի խնայողաբար օգտագործումը՝ սահելով բացվելու շնորհիվ, գերազանց օդափոխությունը և սպասարկման հարմար պայմանները: PROFAL-ի սահող պատուհանները հիանալի ընտրություն են այն տարածքների համար, որտեղ անհրաժեշտ է պատուհանի լայն բացվածք և տարածքի խնայողություն։

դիտել
image

Հավաքվող Պատուհաններ

Հավաքվող պատուհաններն առաջարկում են երկարակեցության և ոճի համադրություն։ Այս պատուհաններն անխափան շարժման համար ներառում են հատուկ մեխանիզմներ: Հավաքվող պատուհաններն ունեն պանելների միջև աշխատանքը կարգավորվող ծխնիներ ՝ ապահովելով անխափանություն և դիմադրություն եղանակային պայմաններին։ Պատուհանները բազմակողմանի են և կարող են օգտագործվել ինչպես բնակելի , այնպես էլ կոմերցիոն տարածքներում: PROFAL-ի հավաքվող պատուհանները համատեղում են ամրությունը, ֆունկցիոնալությունը և ոճը՝ առաջարկելով կիրառության լայն շրջանակ։

դիտել
image

Գիլիոտին Պատուհաններ

Գիլիոտինի պատուհաններն առանձնանում են իրենց նրբագեղությամբ և ֆունկցիոնալությամբ։ Համեմատաբար փոքր շրջանակով այս պատուհաններն ապահովում են շրջակայքի լայն տեսարան:Գիլիոտին պատուհանների հատկանշական առանձնահատկություններից մեկը նրանց սահուն և հանգիստ աշխատանքն է: Պատուհանները հնարավոր է կառավարել մեկ ձեռքով և ամրացնել որոշակի կետում՝ ապահովելով ստատիկ կայունություն, անվտանգություն և հարմարավետություն: Նրանց ուղղահայաց շարժումը ոչ միայն խնայում է տարածքը, այլ նաև նրբագեղություն է հաղորդում ցանկացած տարածքի: Գիլիոտին պատուհանները հատկապես հարմար են այնպիսի վայրերում, որտեղ կարևոր է բնական լույսի հոսքն առավելագույնի հասցնելը: Այս պատուհանները սովորաբար օգտագործվում են ժամանակակից գրասենյակային շենքերում, սրճարաններում, ռեստորաններում և այնպիսի վայրերում, որտեղ կարևոր է պահպանել ճարտարապետական ​​ամբողջականությունը՝ միաժամանակ ապահովելով ֆունկցիոնալությունը:

PROFAL-ի գիլիոտին պատուհաններն առաջարկում են ոճի, ֆունկցիոնալության և երկարակեցության համադրություն։

դիտել
decor