back 2024-03-18

PROFAL ընկերությունն ու ML Mining ընկերությունը հայտարարել են երկարատեւ համագործակցության մասին

newsImage

Կողմերը՝ հանձինս PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի եւ ML Mining-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանի ստորագրել են համագործակցության պայմանագիր։

Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» եւ «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ։ Երեքն էլ բազմաբնակարան պրեմիում դասի համալիրներ են, որոնք կառուցվում են Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա եւ Արաբկիր վարչական շրջաններում։

PROFAL-ը ժամանակակից լուծումներով կիրականացնի ալյումինե կոնստրուկցիաների պատրաստումն ու տեղադրումը, շենքերի ապակե երեսպատումը։

«Մենք շատ ենք կարեւորում համագործակցությունը ML Mining ընկերության հետ, որով ընդլայնում ենք մեր գործընկերային ցանցը։ Որպես շուկայի առաջատար՝ PROFAL-ը մշտապես առաջարկում է որակյալ ու երկարակյաց արտադրանք՝ պատրաստված եվրոպական բարձրակարգ հումքից։ Մեր արտադրանքը տարբերվում է նաեւ ինժեներական հզոր մտքի ու ստեղծարարության շնորհիվ։ PROFAL-ի թիմն իրեն վստահված յուրաքանչյուր աշխատանք կատարում է մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ, որպեսզի բոլոր հաճախորդներն ունենան գոհացուցիչ փորձառություն»,- ասել է Էդգար Ավետիսյանը՝ շեշտելով, որ սա PROFAL-ի ամենամասշտաբային նախագծերից է։

Բազմաբնակարան համալիրներում օգտագործվող ալյումինե կոնստրուկցիաները առանձնանում են ձայնամեկուսիչ եւ ջերմամեկուսիչ բարձր որակական առանձնահատկություններով, օգտագործվելու են նաեւ էներգախնայող եւ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող մուլտիֆունկցիոնալ ապակիներ։ «Այգիներ Պրեմիում» բնակելի համալիրում PROFAL-ը հետաքրքիր լուծումներ է մտածել նաեւ պատշգամբների ձեւավորման հարցում։

«Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» եւ «Ադոնց Պրեմիում» համալիրներում միասին կառուցվելու է ավելի քան 1000 բնակարան:

«Այս հուշագրի ստորագրումը մի նոր սկիզբ է երկու ընկերությունների համագործակցության, որից առավելապես օգտվելու են մեր ապագա բնակիչները՝ ունենալով եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխանող դռներ եւ պատուհաններ։ Իրականում երեք նախագծից հետո նաեւ շարունակություն է լինելու»,- նշել է Էդուարդ Մարգարյանը։


PROFAL-ն իր խոշոր գործընկերների հետ համագործակցության շրջանակում նաեւ բացառիկ ակցիա է նախատեսում բնակարանների ապագա բնակիչների համար։ Բոլոր նրանք, ովքեր բնակարան կգնեն «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» կամ «Ադոնց Պրեմիում» համալիրներից որեւէ մեկում, ոչ միայն կունենան էներգախնայող, ձայնամեկուսիչ ու երկարակյաց պատուհաններ, այլեւ բացառիկ հնարավորություն ձեռք բերելու PROFAL GROUP-ի բազմազան արտադրատեսակները 10-20% զեղչով։

«Այգիներ Պրեմիում» նախագիծը բաղկացած է լինելու տարբեր մասնաշենքերից, ունենալու է 21 հարկ եւ 738 բնակարան։ «Դալմա Հիլզ»-ն ըստ նախագծի՝ ունենալու է 19 հարկ, ներառելու է 176 բնակարան, իսկ «Ադոնց Պրեմիում»-ը՝ 18 հարկ եւ 154 բնակարան։

PROFAL ընկերությունն ու ML Mining ընկերությունը հայտարարել են երկարատեւ համագործակցության մասին