Ֆասադային կոնստրուկցիաները ժամանակակից ճարտարապետական տարրեր են, որոնք շինություններին հաղորդում են նրբագեղ և ոճային արտաքին տեսք: Այս կոնստրուկցիաներն ապահովում են բնական լույսի հոսք՝ առավել գրավիչ դարձնելով տարածքի ինտերիերը: PROFAL-ում ֆասադային կոնստրուկցիաները կարող են լինել ինչպես պրոֆիլային շրջանակով, այնպես էլ ամբողջությամբ ապակի։ Այս կոնստրուկցիաները կարող են ունենալ մեխանիկական և ավտոմատ բացվող փեղկեր։ Անհրաժեշտության դեպքում կոնստրուկցիաները ներառում են մետաղական հիմնակմախքներ` ապահովելու լրացուցիչ անվտանգություն։ Շնորհիվ իրենց ունիվերսալության՝ ֆասադային կոնստրուկցիաները հարմար են ինչպես կոմերցիոն, այնպես էլ բնակելի տարածքների համար: PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության ֆասադային կոնստրուկցիաներ՝ բավարարելու տարածքի հատուկ նախագծային պահանջները։
Ֆասադային համակարգերը (Curtain Walls) հանդիսանում են շենքի ճակատային մասեր՝ ապահովելով կառուցվածքային առանձնահատկություններ և օպտիմալացնելով բնական լույսի ներթափանցումը տարածքի ներքին հատված: Այս համակարգերը մեծապես նախընտրելի են շնորհիվ իրենց տեսողական գրավչության և ֆունկցիոնալության: PROFAL-ում ֆասադային համակարգերը պատրաստվում են ALUMIL-ի M4 և M7 բարձրորակ պրոֆիլներով։ Համակարգերը կարող են լիել ինչպես պրոֆիլային, այնպես էլ ամբողջությամբ ապակի։ Հիմնական ապակին լինում է տոնային կամ հայելային՝ շինության առավել գրավիչ տեսքն ապահովելու համար։ Ֆասադային համակարգերում օգտագործվում է թրծված ապակի` ապահովելու անվտանգություն, ամրություն և ջերմակարգավորում:PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության ֆասադային համակարգեր։
Երդիկները լրացնում են ֆասադային համակարգերը՝ ապահովելով բնական լույսի հոսքը վերևից։ Նպաստում են էներգաարդյունավետությանը և բարելավում ներքին միջավայրի ընդհանուր տեսքը: PROFAL-ում երդիկները պատրաստվում են ALUMIL-ի բարձրակարգ M4 ևM7 պրոֆիլներով։Անհրաժեշտության դեպքւմ երդիկները ներառում են մետաղական հիմնակմախք՝ պատրաստված PROFAL-ում։ Երդիկները պատրաստվում են լամինացքած տրիպլեքս ապակուց՝ առավելագույն անվտանգային պայմաններ ապահովելու համար, ինչպես նաև թրծված տիտան ապակուց՝ տարածքի ներքին հատվածը պաշտպանելով արևի ուղիղ ճառագայթներից։
PROFAL-ի պրոֆեսիոնալ ինժեներական թիմը նախագծում և իրականացնում է ցանկացած բարդության լուծումներ։