Սերիաներ

image

Alumil SUPREME S560

SMARTIA S560-ը սահող համակարգ է, որն առաջարկում է բարձր ջերմային արդյունավետություն և ժամանակակից դիզայն: Հատուկ կառուցվածքը թույլ է տալիս ինչպես անվտանգ և անխափան աշխատանք, այնպես էլ առավելագույն բնական լույսի հոսք։ Համակարգն ապահովում է էներգիայի բարձր խնայողություն՝ շնորհիվ ջերմության պահպանման: Տիպոլոգիաների լայն տեսականիով և տարբեր մեխանիզմների հետ համատեղելիությամբ՝ SMARTIA S560-ը երաշխավորում է բարձր որակ ցանկացած նախագծի համար:

դիտել
image

Alumil SUPREME S700

SUPREME S700 -ի սահող համակարգը ALUMIL-ի վերջին բարձրակարգ առաջարկներից է: Այն կատարյալ է խիստ պահանջներով նախագծերի համար ՝ մեծ ապակե մակերեսներով, բարձր ջերմամեկուսացումով, անվտանգությամբ և ժամանակակից դիզայնով: Նրբագեղ դիզայնը և բազմաթիվ նորարարական առանձնահատկություններն այն դարձնում են իդեալական ընտրություն այն նախագծերի համար, որոնք լայն բացվածքների կարիք ունեն բնական լույսի ավելացման, բացառիկ կատարողականության և առանց ջանք գործադրելու համար:

դիտել
image

Alumil SUPREME SD115

SUPREME SD115-ը ALUMIL-ի մուտքի դռներից է՝ առանցքի շուրջ պտտվող համակարգով։ Այն առանձնանում է ֆունկցիոնալությամբ և մինիմալիստական դիզայնով: Այս նորարարական համակարգը սահմանում է անվտանգության, մեկուսացման և ֆունկցիոնալության նոր չափանիշներ` դարձնելով այն իդեալական ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար։ Համակարգը հնարավոր է պատրաստել նաև ոչ սդանդարտ չափերով։

դիտել
image

Alumil SUPREME MF65

SMARTIA MF65-ը ALUMIL-ի հավաքվող դռների առաջադեմ համակարգերից է: Այն յուրահատուկ տեսքը համատեղում է բարձր կատարողականության հետ՝ առաջարկելով գերազանց ջերմամեկուսացում և ամրություն: Իդեալական ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար՝ SMARTIA MF65-ը գործում է սահուն՝ դարձնելով այն հարմար ընտրություն ժամանակակից տարածքների համար: Շնորհիվ SMARTIA MF65-ի՝ ցանկության դեպքում հնարավոր է միացնել երկու տարբեր տարածքներ։

դիտել
image

Alumil SMARTIA S67

SMARTIA S67-ն ALUMIL-ի նորարարական Tilt & Turn պատուհանային համակարգն է, որը համատեղում է արդունավետ ջերմամեկուսացումը, կառուցվածքային ճկունությունը և տպավորիչ դիզայնը: SMARTIA S67-ն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ։ Բարձրորակ նյութերը և հատուկ կառուցվածքն ապահովում են բարձր կատարողականություն և երկարակեցություն՝ դիմակայելով եղանակային ցանկացած պայմաններին։

դիտել
image

Alumil SMARTIA S77

SMARTIA S77-ը ALUMIL-ի համակարգերից է, որը համապատասխանում է ժամանակակից շուկայի` որակի և դիզայնի պահանջներին և չափանիշներին: Շնորհիվ էներգաարդյունավետության բարձր մակարդակի՝ համակարգն իդեալական է ինչպես տաք, այնպես էլ բարեխառն կլիմայական գոտիներեում կիրառման համար: SMARTIA S77-ն առանձնանում է նաև բացառիկ ձայնային մեկուսացմամբ, օգտագործման հեշտությամբ և բարձր ֆունկցիոնալությամբ: Այն միակ պրոֆիլն է, որն ապահովում է ջերմամեկուսացման «պասիվ հաուս» ստանդարտ։

դիտել
image

Alumil SUPREME S650

SUPREME S650 ALUMIL-ի ավտոմատ և մեխանիկական սահող համակարգերից է։ Այն ներառում է լայնածավալ ապակեպատ մակերեսներ՝ համատեղելով նորաոճ դիզայնը բարձր ֆունկցիոնալության հետ։ Համակարգը, շնորհիվ յուրահատուկ դիզայնի, ապահովում է բնական լույսի առավելագույն հոսք՝ վիզուալ մեծացնելով տարածքը։ SUPREME S650-ը գործում է անաղմուկ և պահանջում նվազագույն սպասարկում։ Համակարգն անխափան է գործում եղանակային ցանկացած պայմաններում։

դիտել
image

Alumil SMARTIA M7

SMARTIA M7-ը ALUMIL-ի ֆասադային համակարգերից է, որը նախատեսված է էներգաարդյունավետություն ապահովելու համար՝ միաժամանակ պահպանելով անվտանգության չափանիշները: Համակարգն ապահովում է բնական լույսի հոսք, քամու ճնշման դիմադրությuն և ջերմամեկուսացում՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար: Ներառելով էլեկտրական շարժման հնարավորություն` կառավարվում է հեշտությամբ: Շնորհիվ բարձր որակի՝ SMARTIA M7-ը հուսալի ընտրություն է ցանկացած եղանակային պայմաններում կիրառության համար: Համակարգը հեշությամբ ինտեգրվում է տարածքին՝ հարմարեցվելով հատուկ ճարտարապետական ​​կարիքներին։

դիտել
image

Alumil SMARTIA M15000

SMARTIA M15000-ը ALUMIL-ի թեքվող բարդ փականով (поворотно-откидные) համակարգերից է, որը նախատեսված է ամենատարբեր կարիքների բավարարման համար՝ շնորհիվ պատուհանների և դռների պրոֆիլների լայն տեսականու: Համակարգի հիմնական առավելություններից մեկն անվտանգության բարձր մակարդակն է, ինչն այն դարձնում է իդեալական լուծում տարածքների մուտքի հատվածում կիրառության համար։ SMARTIA M15000-ն առանձնանում է նաև բազմաֆունկցիոնալությամբ և անխափան կիրառմամբ՝ հեշտությամբ ինտեգրվելով ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքներում։

դիտել
image

Alumil SMARTIA M45000

SMARTIA M45000-ը ALUMIL-ի սահող դուռ-պատուհանային համակարգերից է, որն առանձնանում է իր նրբագեղ և ժամանակակից դիզայնով: Այս համակարգը բավարարում է կարիքների լայն շրջանակ:SMARTIA M45000-ն ապահովում է հեշտ և անխափան կիրառություն՝ համապատասխանելով ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքներում կիրառմանը։

դիտել
image

Alumil SMARTIA M19800

SMARTIA M19800-ը ALUMIL-ի հավաքվող դռների համակարգ է։ Շնորհիվ ադյունավետ կառավարվող փեղկերի՝ համակարգի հիմնական առավելությունը տարածքի օպտիմալ օգտագործումն է։ Համակարգն առանձնանում է նաև ընդարձակ տարածքներում արդյունավետ կիրառությամբ՝ շնորհիվ մեծ մակերեսներ ծածկելու ունակության։ Չնայած յուրահատուկ կառուցվածքին՝ SMARTIA M19800-ը հեշտությամբ տեղադրվում և կարգավորվում է։ Համակարգն առանձնանում է ջերմամեկուսացման և էներգախնայողության բարձր մակարդակով, ինչպես նաև ապահովում է գերազանց օդափոխություն։

դիտել
image

Alumil COMFORT M9400

COMFORT M9400-ը ALUMIL-ի դուռ-պատուհանային համակարգերից է։ Համակարգն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ: COMFORT M9400-ն առանձնանում է պրոֆիլային դիզայնի և լուծումների իր բազմազանությամբ, որոնք բավարարում են ամենատարբեր ճարտարապետական ​​պահանջները: Շնորհիվ ֆունկցիոնալության և օգտագագործման հեշտության՝ այն հիանալի ընտրություն է կոմերցիոն տարածքների համար։

դիտել
image

Alumil COMFORT M4

COMFORT M4-ը ALUMIL-ի ջերմամեկուսիչ ֆասադային համակարգ է: Համակարգն առանձնանում է յուրահատուկ դիզայնով, որը բարելավում է ցանկացած շինության արտաքին տեսքը: Համակարգը լինում է առանց պրոֆիլային շրջանակների և տալիս է հնարավորություն կիրառել բացվող փեղկեր։ Այն ապահովում է էներգաարդյունավետություն՝ պահպանելով տարածքի ներսում կայուն ջերմաստիճանը: Շնորհիվ բարձր որակի՝ SMARTIA M4-ը հուսալի ընտրություն է ցանկացած եղանակային պայմաններում կիրառության համար։ Համակարգն ապահովում է բնական լույսի հոսք, քամու ճնշման դիմադրության և ջերմամեկուսացում՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար:

դիտել
image

Alumil SUPREME SD95

SUPREME SD95-ը ALUMIL-ի բարձրակարգ մուտքի դռների շարքից է, որը համապատասխանում է անվտանգության և ֆունկցիոնալության ամենաբարձր չափանիշներին: Համակարգն ընդգրկում է ջերմային պրոֆիլների համապարփակ տեսականի՝ համապատասխանելով ամենատարբեր կոնստրուկցիաներին: Համակարգի առավելություններից են թաքնված ծխնիները և ցածր շեմը։ SUPREME SD95-ն իդեալական է ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար։

դիտել
image

Alumil SMARTIA M9800

SMARTIA M9800-ը ALUMIL-ի հավաքվող դռների համակարգ է։ Շնորհիվ ադյունավետ կառավարվող փեղկերի՝ համակարգի հիմնական առավելությունը տարածքի օպտիմալ օգտագործումն է։ Համակարգն առանձնանում է նաև ընդարձակ տարածքներում արդյունավետ կիրառությամբ՝ շնորհիվ մեծ մակերեսներ ծածկելու ունակության։ Չնայած յուրահատուկ կառուցվածքին՝ SMARTIA M19800-ը հեշտությամբ տեղադրվում և կարգավորվում է։ Համակարգն ապահովում է գերազանց օդափոխություն։

դիտել
image

Alumil SMARTIA M9660

SMARTIA M9660-ը ALUMIL-ի բարդ փականով (поворотные, поворотно-откидные) դուռ-պատուհանային համակարգերից է: Համակարգը համատեղում է անվտանգությունն ու ֆունկցիոնալությունը՝ միևնույն ժամանակ առանձնանալով ժամանակակից դիզայնով։ SMARTIA M9660-ն ապահովում է ջերմամեկուսացման և էներգախնայողության բարձր մակարդակ։ Համակարգը, շնորհիվ բազմաֆունկցիոնալության,հեշտությամբ ինտեգրվում է ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքներում և բազմաբնակարան շենքերում։

դիտել
image

Alumil SUPREME SF85

SUPREME SF85-ը ALUMIL-ի հավաքվող դռների բարձրակարգ համակարգերից է: Նախագծված ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար՝ hամակարգն ապահովում է բացառիկ ջերմամեկուսացում` նպաստելով էներգաարդյունավետությանը: Այն ապահովում է նաև անվտանգության բարձր մակարդակ: SUPREME SF85-ը կարող է ունենալ տարբեր կոնֆիգուրացիաներ՝ համապատասխան յուրահատուկ կարիքներին և նախընտրություններին:

դիտել