Մեր թիմը

PROFAL-ում 500 -ից ավելի աշխատակիցներից բաղկացած մեր թիմը միավորված է գերազանցության տեսլականի շուրջ: Մենք հավատում ենք շարունակական կատարելագործմանը և ձգտում առաջընթացի՝ համապատասխանելով շուկայի փոփոխվող պայմաններին ու միտումներին: Մեր թիմը պարբերաբար մասնակցում է գիտելիքի փոխանակման դասընթացների և վերապատրաստումների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ: Այս շարունակական ուսուցման ու համագործակցության արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։ Մեր ՀԶՈՐ ինժեներական թիմն առանձնանում է մասնագիտական բարձր մակարդակով՝ իրականացնելով ամենաբարդ և պահանջկոտ նախագծերը։ Շարունակական ուսուցման, միջազգային համագործակցության և հզոր թիմի այս համադրությունն ամրապնդում է մեր դիրքը՝ որպես ոլորտի առաջատար և ընդգծում մեր նվիրվածությունը նորարարությանը և որակին:

 

owner

Դավիթ Սաֆարյան

Համահիմնադիր
owner

Գևորգ Դեմիրճյան

Համահիմնադիր
owner

Մերուժան Ավետիսյան

Համահիմնադիր
decor
member

Էդգար Ավետիսյան

Գլխավոր տնօրեն
big quote

PROFAL-ն իր ուղին սկսել է երկու տասնամյակ առաջ, երբ մեր թիմակիցներից շատերը, այդ թվում՝ ես, դեռ երեխա էինք։ Հայաստանում բարդ ու դժվարին ժամանակներն էին, բիզնես ոլորտն այնքան էլ զարգացած չէր, չկար համապատասխան միջավայր ու մշակույթ, բայց երեք հիմնադիրները ռիսկի դիմեցին՝ մտքում ունենալով Հայաստանի զարգացման համար ինչ-որ բան անելու ցանկությունը: Իհարկե, հեշտ չէր սկիզբ դնել ու ձևավորել միանգամայն նոր ուղղություն, բայց շնորհիվ համառության և քրտնաջան աշխատանքի՝ հաջողվեց Հայաստանում զարգացնել պատուհանների և դռների արտադրության ոլորտն ու հստակ քայլերով գնալ առաջ: Տարիների ընթացքում PROFAL-ն աճեց ու մեծացավ՝ դառնալով վստահելի անուն ոչ միայն հայկական, այլև միջազգային շուկայում։ Պրոֆեսիոնալ և իրենց գործին նվիրված անհատների շնորհիվ մեր ընկերությունը մշտապես ձգտում է գերազանցության՝ ստեղծելով արտադրանք, որը համատեղում է որակը, արդյունավետությունն ու հարմարավետությունը։ Մենք ձգտում ենք շարունակաբար կատարելագործել մեր կարողությունները՝ գոհացնելու մեր բոլոր հաճախորդներին ու սպասարկելու շուկայի անընդհատ փոփոխվող պահանջները: PROFAL-ն ունի մեծ նպատակներ, որոնց հասնելու համար մեզանից յուրաքանչյուրը ջանք չի խնայում։ 

small quote

banner

Ցանկանու՞մ եք միանալ մեր թիմին

PROFAL-ի ձեռքբերումների շարքում ամենակարևորներից է պրոֆեսիոնալ ու ստեղծարար թիմը, որն անընդհատ աճում ու համալրվում է նոր աշխատակիցներով: PROFAL-ը երկրորդ տուն է իր թիմակիցների համար, որոնք միասին անցնում են մասնագիտական ձեռքբերումներով հագեցած ուղի։ 

Եթե կիսում եք մեր տեսլականն ու առաքելությունը, ձգտում եք կատարելագործել Ձեր կարողություններն ու դրական ազդեցություն ունենալ Ձեր գործունեությամբ, ապա մենք սպասում ենք Ձեզ PROFAL-ում, ուր երաշխավորում ենք գործընկերային ջերմ միջավայր և կարիերայի մշտական աճ։

 

Թափուր հաստիքներ arrow