Այլ ապրանքներ

Այլ ապրանքներ

PROFAL-ում մենք նվիրված ենք բարձրորակ լուծումներ տրամադրելուն, որոնք բարձրացնում են տարածքի և՛ ֆունկցիոնալությունը, և՛ տեսողական գրավչությունը: Մեր տեսականին ներառում է`

Ուսումնասիրելով մեր տեսականին կբացահայտեք, թե ինչպես հմուտ մշակված լուծումները կարող են փոխակերպել տարածքը:

Այլ ապրանքներ

image

Ավտոտնակի դարպասներ

PROFAL-ն առաջարկում է սեկցիոն և գլանափաթեթավոր դարպասներ` նախատեսված ավտոտնակների, ստորգետնյա ավտոկանգառների, ավտոլվացման կետերի և այն հասարակական վայրերի համար, որտեղ անհրաժեշտ է տարածքի հուսալի պաշտպանություն:

Ավտոտնակի դարպասները հիմնականում պատրաստում են ցինկապատ պողպատից: Դարպասները, շնորհիվ ամբողջ պարագծով մեկ հերմետիկ շերտի, ունեն բարձր ջերմամեկուսացման մակարդակ, դիմացկուն են արտաքին ազդեցությունների նկատմամբ և հուսալիորեն պաշտպանում են տարածքը քամուց և անձրևից: Դարպասների արտաքին պլաստիկ մասն ապահովում է վերջինիս արտաքին տեսքն ու պաշտպանում կորոզիայից

PROFAL-ի սեկցիոն դարպասները հնարավոր է կառավարել ինչպես ձեռքով, այնպես էլ` հեռակառավարվող վահանակով: Կախված պատվիրատուի ցանկությունից` առավել վաղ տեղադրված դարպասներին կարելի է տեղադրել հավելյալ ավտոմատ համակարգ:

դիտել
image

Պերգոլաներ

Պերգոլաներն առաջարկում են ինչպես էսթետիկ գրավչություն, այնպես էլ ֆոնկցիոնալություն ՝ դրանք դարձնելով հիանալի ընտրություն բացօթյա տարածքների համար: Պերգոլաներն ունեն էլեկտրաշարժման հնարավորություն և հեռակառավարման համակարգ ։ Շնորհիվ գունային լայն տեսականու ըստ RAL գույների` հնարավոր է հարմարեցնել տեսքը տարածքի ոճին կատարելապես համապատասխանելու համար: Պերգոլաներն ապահովում են հատուկ պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ պաշտպանելով տարածքը արևի վնասակար ազդեցությունից: Դիմացկուն են անձրևի, քամու և խոնավ եղանակային պայմանների նկատմամբ՝ ապահովելով ամրություն և երկարակեցություն: Ներկառուցված LED լուսավորության համակարգը նրբագեղության և ֆունկցիոնալության երանգ է հաղորդում պերգոլաներին՝ պահպանելով տարածքի գրավիչ տեսքը նույնիսկ մայրամուտից հետո: Պերգոլաների առաջարկվող տեսակներն են՝ Մետաղական, տենտային և արևապաշտպան համակարգերը։ PROFAL-ն առաջարկում է պերգոլաներ՝ նախագծումից մինչև տեղադրում՝ համապատասխանելով յուրաքանչյուր տարածքի հատուկ կարիքներին։

դիտել
image

Կահույք

Յուրաքանչյուր տարածքի ընդհանուր տեսքի հարցում վճռորոշ դեր է խաղում կահույքը՝ համատեղելով յուրահատուկ ոճն ու ֆունկցիոնալությունը։ Անկախ նրանից՝ փնտրում եք պատրաստի կահույք, թե ցանկանում եք կատարել անհատական պատվեր, PROFAL-ում մենք առաջարկում ենք կահույքի լուծումների համապարփակ տեսականի, որոնք համապատասխանում են ամենատարբեր կարիքներին և նախասիրություններին: PROFAL-ն առաջարկում է կահույքի խորհրդատվության, նախագծման, պատրաստման և տեղադրման ծառայություններ: Շնորհիվ բազմամյա փորձի և վարպետության՝ PROFAL-ի կահույքն ապահովում է բարձր որակ, դիմացկունություն և յուրահատուկ ոճ։

դիտել
image

Մետաղական կոնստրուկցիաներ

Մետաղական կոնստրուկցիաները ժամանակակից շինարարության անբաժանելի մասն են, որոնք առաջարկում են երկարակեցություն, բազմակողմանիություն և ամրություն: PROFAL-ի առաջադեմ մեխանիկական արտադրությունը, որը հագեցած է հաստոցների լայն տեսականիով, հնարավորություն է տալիս ձեռնարկել ցանկացած ձևի, չափի և բարդության կառուցողական նախագծեր: Արտադրական հնարավորությունները ներառում են հետևյալ արտադրանքները ՝ 

  • մետաղական բազրիքներ
  • ճաղավանդակներ
  • մետաղական դռներ
  • դարպասներ
  • մետաղական աստիճաններ
  • ֆասադային էլեմենտներ

Մետաղական կոնստրուկցիաները օգտագործվում են և՛ PROFAL-ի սեփական նախագծերում, և՛ մատակարարվում են այլ ընկերությունների՝ տարբեր մասշտաբների շինարարական ծրագրերի համար: Մետաղական կոնստրուկցիաների նման լայն տեսականի արտադրելու ունակությունը երաշխավորում է, որ շինարարական բոլոր կարիքները համապատասխանում են որակի ամենաբարձր չափանիշներին և ճշգրտությանը:

դիտել
decor