back 2023-10-08

PROFAL-ի հանձնառությունը կրթությանը

csrImage

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Koreez.am համադպրոցական առցանց մրցույթն ու շոու-մրցանակաբաշխությունը՝ նշելով 5-12-րդ դասարանների աշակերտների ուսումնական ձեռքբերումները։ Koreez-ը միջդպրոցական մրցույթ է, որը նախատեսված է սովորելու հանդեպ սեր ներշնչելու աշակերտներին և ընդգծելու ուսուցիչների առանցքային դերն իրենց կրթական ճանապարհորդության մեջ:
Profal ընկերությունը, նվիրված լինելով երիտասարդ սերունդների կրթությանն ու զարգացմանը, հպարտությամբ աջակցում է կրթության և գիտության ոլորտում նախաձեռնություններին` որպես մեր սոցիալական պատասխանատվության առաքելության մաս: Հովանավորելով նմանճրինակ միջոցառումները՝ մենք նպատակ ունենք խթանել ակադեմիական գերազանցությունը և հնարավորություններ ստեղծել աշակերտների համար՝ ցուցադրելու իրենց տաղանդները:
Սրտանց շնորհավորում ենք Koreez-ի մրցանակակիր ուսանողներին։ Ձեր կամքը, ուժը և ոգևորությունը գիտելիքի ձգտման հարցում իսկապես ոգեշնչող են: Մաղթում ենք ձեզ շարունակական հաջողություններ և ուրախություն ձեր կրթական գործունեության մեջ:
PROFAL-ում մենք հավատում ենք երիտասարդության ներուժին և կրթական ծրագրերում ներդրումներ կատարելուն՝ նպաստելով գիտելիքահեն միջավայր ստեղծելուն։