Call Now

«Հերոսների Վերականգնողական Քաղաք» կենտրոն

Պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցների առողջությունն ու վերականգնումը պետք է լինի բոլորիս ուշադրության և հոգածության կենտրոնում։

Ուրախ ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների Վերականգնողական Քաղաք» կենտրոնի կառուցման գործում։ PROFAL ընկերությունը Կենտրոնին տրամադրել է ֆասադային ամբողջական հատվածի մետաղական կոնստրուկցիաներ, սլայդային դռների կոնստրուկցիաներ, մուտքի դռներ, պատուհաններ։


Վստահ ենք, որ Կենտրոնի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ստանալ համապատասխան բուժումն ու հնարավորինս շուտ կվերականգնեն կյանքի բնականոն հունը։