Call Now

18 տարի PROFAL-ում. Հովհաննես Աղաջանյանի հաջողության պատմությունը

Հովհաննես Աղաջանյանը PROFAL ընկերությունում աշխատում է արդեն 18 տարի։ Հաջողության երկար ճանապարհը մեկնարկել է որպես ինժեներ, այնուհետև ձևավորել է սեփական թիմն ու այսօր Ֆասադային ու ինժեներական բլոկերի, երեսուն հոգանոց թիմի ղեկավար է։

Թուղթ, մատիտներ, Վոլտերի ու Սոկրատեսի քանդակներ, նկարչություն և գծագրեր…այս ամենը Հովհաննեսին հոգեհարազատ են դեռ մանկուց, քանի որ հայրն էլ մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ է.

«Իհարկե, իմ ցանկությամբ եմ ընտրել ճարտարապետի մասնագիտությունը, բայց դրա նկատմամբ սիրո ձևավորման հարցում մեծ դեր ու նշանակություն է ունեցել հայրս։ Երբ նա աշխատում էր, միշտ սիրում էի կողքից ուշադիր հետևել, հարցեր ուղղել, ինքս էլ փորձում էի նկարել ու էսքիզներ գծել։ Դպրոցական տարիներին, երբ դեռ գծագրություն առարկան ուսումնական ծրագրերում ներգրավված չէր, ես արդեն օլիմպիադաների էի մասնակցում, մեծ հաղթանակներ ունենում։ Այդպես, սիրով էլ ընդունվեցի և գերազանցությամբ ավարտեցի Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարատարապետության բաժինը»։

Հովհաննեսն առաջին անգամ PROFAL եկել է որպես հաճախորդ՝ հումք ձեռք բերելու նպատակով։ Ընկերության ղեկավարի հետ անձամբ հանդիպում ունենալուց հետո առաջարկ ստացավ իր գիտելիքներն ու փորձը ներդնել նաև այս ոլորտում.

«Երբ առաջին անգամ եկա PROFAL, պարզապես ապշած ու հիացած էի PROFAL-ի հզորությամբ։ Այդ տարիներին՝ 2003-2004 թվականներին Հայաստանում դեռ նոր էր զարգանում ալյումինե կոնստրուկցիաների արտադրությունը, և PROFAL-ը որպես այդ դաշտում մասնագիտացած ու առաջին ընկերություններից, ամենահզորն էր՝ թե հումքի ծավալով, թե արտադրական տեխնոլոգիաներով ու թե զարգացման պոտենցիալով։ Շատ ոգևորվեցի. այստեղ տեսա զարգացող ինժեներիա, գաղափար, պատասխանատվություն և անընդհատ առաջ գնալու հնարավորություն։ Հասկանում էի, որ կարողություններս ու հմտություններս բավարար են այս ոլորտում կատարելագործվելու համար ու սիրով ցանկություն հայտնեցի աշխատել։


Գրագետ ինժեներական աշխատանքը PROFAL-ի գործունեության սկզբունքներից մեկն է։ Իմ թիմին էլ միշտ ասում եմ, որ եթե աշխատենք «ճիշտ ու կիրթ ինժեներիայի լեզվով», հետևենք կանոններին, ապա մեր մշակած գծագրերը հասկանալի կլինեն բոլոր մասնագետների համար»։

Աշխատանքային օրը սկսվում է թիմի հետ քննարկումներով, որոշում են անելիքները, աշխատանքի բաժանում անում, որպեսզի բոլոր պատվերները սեղմ ժամկետներում կարողանան իրականացնել։

«Մեր օրվա մեծ մասն այստեղ ենք անցկացնում, PROFAL-ը երկրորդ տուն է դարձել։ Առաջին օրվանից էլ այստեղ ջերմությամբ են ընդունել ինձ, նույն մթնոլորտը տիրում է մինչ այժմ։ Չեմ կարող չշեշտել, որ PROFAL-ում գնահատում են ոչ միայն մասնագիտական կարողությունները, այլև մարդկային որակները, սովորելու և կատարելագործվելու պատրաստկամությունը։ Այդ պատճառով էլ միշտ ասում եմ, որ կարևորը հենց մարդ տեսակն է՝ լինել բարեխիղճ, հետևողական, սրտացավ ու պատասխանատու։ PROFAL-ում բոլորն են այդպիսին»։

Ինժեներիան անընդհատ զարգացող ոլորտ է, պետք է հետևել նորություններին, միջազգային փորձը տեղայնացնել այստեղ և առաջնորդվել միայն ժամանակակից մեթոդներով, ասում է մեր զրուցակիցը:

Մնացած բոլոր մասնագիտությունների կողքին նմանատիպները երբեմն մոռացվում կամ ստվերում են մնում, բայց շատ կարևոր է, որպեսզի մեր երկրում զարգացնենք նաև այս ճյուղը։ PROFAL-ի ղեկավար կազմը մշտապես ուշադրություն է դաձնում հատկապես երիտասարդ կադրերի ներգրավմանն ու նրանց մասնագիտական որակների կատարելագործմանը։ Տարբեր այցերի, համագործակցությունների շրջանակում, պատրաստակամորեն մեր փորձն ու գիտելիքները փոխանցում ենք նոր սերնդին»։


Հովհաննես Աղաջանյանի խոսքով՝ հաջողության բանաձևն անընդհատ աշխատելն ու կատարելագործվելն է, իսկ մեծագույն ցանկությունը՝…

«PROFAL ը շարունակի պահել առաջատարի դիրքերը, էլ ավելի զարգանա ու հզորանա։ Այսօր մեր արտադրանքը ներկայացված է մի շարք երկրներում ու շուկաներում, և մենք շարունակելու ենք մեր գործունեությամբ հայ ինժեներական միտքն ու հայկական բարձրորակ արտադրանքը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում»: