Call Now
Նորագույն տեխնոլոգիաները, դիզայնի և ճարտարապետության ժամանակակից միտումները ձևավորվում են պատուհանների ընտրության նոր պահանջներ:
Ճիշտ ընտրված և մոնտաժված պատուհանները, շնորհիվ իրենց ձայնա և ջերմամեկուսացման, էներգախնայողության, օդի ֆիլտրման հնարավորությունների կծառայեն երկար տարիներ ու կխնայեն ձեր միջոցները:
Առանձնացրել ենք դռների և պատուհանների արտադրության ոլորտում 2021-ի թոփ թրենդերը, որոնց հետևելու դեպքում կունենաք յուրահատուկ և ժամանակակից ինտերիեր։
Անոդացված ալյումինե պատուհաններ
Անոդացումը քիմիական գործընթաց է, որի արդյունքում մետաղը փոխում է իր գույնը: Անոդացված փոշեներկված պատուհաններն այժմ լայն տարածում ունեն, քանի որ արտաքինից փայլուն ալյումինի տեսք ունեն, բայց գունային միանգամայն այլ երանգով: Եվս մեկ առավելություն՝ անոդացման գործընթացում ներկեր չեն օգտագործվում, ինչի շնորհիվ էլ պատուհանի գույնը մնում է կայուն, և ժամանակի ընթացքում եղանակային փոփոխությունները չեն ազդում դրա նախնական տեսքի վրա:
Ավելի մեծ պատուհաններ, ավելի մեծ հորիզոն
Վիտամին D-ի բնական աղբյուրին՝ արևին ավելի մոտ լինելու, գեղեցիկ տեսարանի և լուսավոր ու էսթետիկ սենյակ ունենալու համար մեծ պատուհաններն իդեալական լուծում են: Օրեցօր ավելի ակտուալ դարձող, մեծ երկարությամբ ու լայնությամբ պատուհաններն ինտերիերի դիզայնի յուրահատուկ մաս են կազմում, դրանք սենյակն ապահովում են բնական լույսով, և ստեղծում բնությանն ավելի մոտ լինելու տպավորություն: Հատկապես վերջին շրջանում, երբ մարդիկ ստիպված ավելի շատ ժամանակ են տանն անցկացնում, այլ կերպ կոչված վիտրաժային պատուհաններն արտաքին աշխարհի հետ անմիջական կապի լավագույն տարբերակներից են:
Դժվար բացվող փեղկերը, կոպիտ և անհարմար բռնակներն անցյալում են
Ժամանակակից դիզայնի, հարմարավետության և նոր միտումների պահանջներն ինժեներներին «ստիպել են» նորարական տեխնոլոգիաներով ստեղծել պատուհանների այնպիսի մեխանիզմներ, որոնք ավելի դյուրին ու անվտանգ կդարձնեն դրանց կիրառումը: Ավստրիական MACO մեխանիզմների շնորհիվ պատուհանները հեշտությամբ՝ ձեռքի մեկ շարժումով բացվում են, չեն վնասում պատուհանի կառուցվածքը, և ծառայում են երկար տարիներ:
էլեգանտ սևը՝ միշտ ակտուալ. սև շրջանակով պատուհաններ
Մոդեռն ճարտարապետության և դիզայնի տարածմանը զուգահեռ աճում են նաև դրանց համապատասխան դետալների, մասնավորապես պատուհանների արտադրության նոր պահանջներ: Սպիտակ և փայտյա տեքստուրային պատուհաններ ընտրելը, իհարկե, նախասիրության հարց է, սակայն սև, մուգ կապույտ շրջանակով ալյումինե պատուհանները շարունակում են համարվել պարզ շքեղության մարմնավորումը: Մուգ շրջանակով պատուհանները 2021 թվականին ևս կշարունակեն գլխավորել համաշխարհային թրենդների ցանկը:
Պատուհանները՝ տարածքի բաժանման ժամանակակից լուծում
Կրկին բնությանն ավելի մոտ լինելու և փակ տարածքներում բացօթյա զոնաներ ապահովելու նպատակով ճարտարապետական և դիզայնի արդի նախագծերում որպես բաժանարար, պատի փոխարեն առաջարկվում են ծալվող պատուհանները: Հատակից մինչև առաստաղ ձգվող ալյումինե կոնստրուկցիաները հեշտությամբ՝ ձեռքի մեկ շարժումով սենյակը կարող են բաժանել երկու մասի, և հակառակը՝ դարձնեն այն ընդարձակ մեկ տարածք:
ԴՌՆԵՐ
Այժմ դռների մասին. չէ՞ որ դրանք ինտերիեր դիզայնի կարևոր մաս են կազմում:
Մուտքի մուգ դռներ
Ձեր ոճի և կենսակերպի մասին կարող եք «պատմել» ձեր տան մուտքից՝ համարձակ դռան միջոցով: Մուգ, ինչ-որ առումներով նաև կոպիտ դռներն ամրություն և էլեգանտ տեսք են հաղորդում բնակարանին։
Առաստաղից հատակ ձգվող դռներ
Տարբեր հումքերից և տեքստուրաներով պատրաստված այս պատուհանների գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք վիզուալ երկարացնում են սենյակի բարձրությունը՝ տարածքը դարձնելով ավելի ընդարձակ ու լուսավոր:Սրանք ևս 2021-ի թոփ թրենդերից են:
Ապակե դռներ
Սենյակում հնարավորինս շատ բնական լույսի ապահովման համար ապակե դռները շարունակում են մնալ ամենաօպտիմալ տարբերակը։ Ապակե դռները ջերմ, արևոտ սենյակը նաև դարձնում են վիզուալ ավելի ընդարձակ և լուսավոր։
Մուտքի սև դռներ
Մուտքի սև դռները նոր թրենդ չեն, բայց դրանք այնքան մեծ տարածում ունեն, որ որոշ արտադրողներ սկսել են նմանատիպը ստեղծել նաև բնակարանների ներքին հարդարման ժամանակ։ Մոդեռն ոճի այս դրսևորումը երբեք դուրս չէ ժամանակակիցի սահմաններից։
Ծալվող դռներ
Ծալվող դռները ևս 2021-ի թրենդերից են. դրանք նախընտրելի են շնորհիվ ունիվերսալության, տարածքներն արդյունավետ օգտագործելու հնարավորության։