Call Now

«PROFAL»-ը կենսակերպ է...

«PROFAL»-ը կենսակերպ է. Ալյումինե արտադրության ղեկավար Տիգրան Իսկանդարյան


Տարված լինելով կառուցման արվեստով, համաշխարհային ճարտարապետական գլուխգործոցներով ու նշանավոր կառույցների ստեղծման գործում հայ ճարտարապետների դերակատարումով, Տիգրան Իսկանդարյանը որոշեց՝ ինքը համալրելու է հայտնի ճարտարապետների շարքը: Դպրոցական տարիներից գծագրական պարագաները դարձան նրա «անբաժան ընկերները», գրասեղանին հայտնվեցին աշխարհի հայտնի կառույցների առեղծվածային պատմությունների մասին գրքեր ու ամսագրեր, փոխվեցին անգամ ընկերների հետ զրույցի թեմանները: Այսօր արդեն «PROFAL» ընկերության ալյումինե արտադրամասի ղեկավարը ժպիտով է հիշում ու պատմում իր անցած հետաքրքիր ճանապարհի, մասնագիտական ոլորտի կտրուկ փոփոխության, ինժեներական ոլորտն ընտրելու և այդ ոլորտում կայանալու մասին:

Կյանքի բոլոր փուլերում մարդ արարում, ստեղծում ու կառուցում է

Դեռ պատանեկությունից ինձ տպավորում ու ոգեշնչում էին աշխարհի հրաշալիքներ համարվող կառույցները: Չգիտեմ՝ կա մարդ, որը փորձել է հասկանալ, բացահայտել, օրինակ, եգիպտական բուրգերի առեղծվածը, ցանկացցել է տեսնել այնպիսի հեղինակավոր շինություններ, որոնց ստեղծման ակունքներում հայ ճարտարապետներ են և չի պատկերացրել իր նախագծած քաղաքները, չի երազել հայտնի անունների կողքին կարդալ իրենը և չի հանգել ճարտարապետ դառնալու մտքին: Կարծում եմ՝ չկա:
Այդպես դեռ դպրոցական տարիներին տարվեցի գծագրությամբ ու երկրաչափությամբ, մեծ էնտուզիազմով ուսումնասիրեցի աշխարհի ճարտարապետների կյանքն ու ճարտարապետությանն առնչվող գրականությունը: Ճարտարապետ դառնալու իմ որոշումն անբեկանելի էր… Ես վստահ էի, որ թե ճարտարապետությունը, թե ինժեներական արվետսը կյանքի բոլոր փուլերում զարգանալու են: Հաճախ եմ համեմատություններ անցկացնում հացթուխի, շինարարի ու այլ արհեստ ունեցող մարդկանց աշխատանքներում և հանգում եմ այն եզրակացությանը, որ որքան շարունակվում է կյանքը, այնքան մարդ արարում, կառուցում ու ստեղծում է: Ինչպես հնարավոր չէ ապրել առանց հացի, այդ նույն սկզբունքով, մարդ երբեք չի դադարի զբաղվել ճարտարապետությամբ և շինարարությամբ:


Գլխավոր ճարտարապետից՝ ինժենե՞ր… հնարավոր է


Համալսարանական կրթությունն, իհարկե, շատ որոշիչ դեր ունեցավ իմ հետագա գործունեության համար, սակայն տեսական գիտելիքներն ամրապնդելու համար պետք էր նաև կիրառել դրանք: Բնականաբար ես չսահմանափակվեցի գրքային ինֆորմացիայով, ինքնակրթության ու մի քանի սեփական նախագծերի շնորհիվ կարողացա համագործակցել որոշ կազմակերպությունների հետ: Մասնագիտական առումով հրաշալի առաջընթաց գրանցեցի. աշխատում էի նախագծմամբ զբաղվող մի կազմակերպությունում, և կարճ ժամանակում դարձել այդ Ընկերության գլխավոր ճարտարապետը: Սակայն նոր գիտելիքներ ձեռք բերելու, ոգեշնչվելու, նոր ոլորտ բացահայտելու ցանկություն կար: Շատերը գուցե զարմանան, թե ինչպես կարելի է գլխավոր ճարտարապետի կարգավիճակը փոխարինել սկսնակ ինժեների աշխատանքով…. կարելի է:

Ամենակարևորն այն է, կարծում եմ, որ մարդ սիրով կատարի իր աշխատանքը, վստահելի թիմ ունենա, ամուր կանգնած լինի հողին, ոգեշնչվի և դրական լիցքեր ստանա, ներդաշնակություն գտնի այն միջավայրում, որտեղ անցկացնում է օրվա մեծ մասը, այդ ժամանակ աշխատանքը կդառնա կենսակերպ և ոչ պարտականություն:

Երբ եկա «PROFAL», ծանոթանալու Ընկերության աշխատանքային պայմաններին և քաղաքականությանը, ես տեսա այդ զարգացման հեռանկարը և որոշեցի բացահայտել ինձ այլ ոլորտում: Շատ կարճ ժամանակ անց, թեև այստեղ կատարած աշխատանքն իմ մասնագիտության հակապատկերն էր, ես տիրապետեցի ինժեներական աշխատանքի բոլոր գաղտնիքներին: Ես սիրեցի ու նվիրվեցի իմ աշխատանքին, գտա ներդաշնակություն: Մի քանի տարի անց ինձ հնարավորություն տրվեց ձևավորել իմ թիմը՝ զարգացնելու ալյումինե արտադրությունը:

«PROFAL»-ն իմ երկրորդ ընտանիքն է


Կարծում եմ՝ «PROFAL»-ի բոլոր աշխատակիցներն արդեն հաջողակ են. ունեն ապահոված աշխատանք, զարգացման հեռանկարներ, ամեն մեկն իր դիրքում ունի հաջողելու հնարավորություն, ինչն ամեն կազմակերպությունում չկա:
«PROFAL»-ն ունի կայացած մասնագետներ, որոնք պատրաստակամ են ամեն ամեն կերպ օգնել թիմի սկսնակ անդամին՝ ինքն իրեն կատարելագործելու, ապա կարիերայի աճ գրանցելու համար: Այդպես է մեկնարկել մեզանից յուրաքանչյուրը ու անցել իր հաջողակ կարերայի ճանապարհը: Ես նույնպես.....

Սա իմ երկրորդ ընտանիքն է: Այստեղ ես սովորել եմ ճիշտ պլանավորել այսօրը, իսկ վաղվա համար գերազանց արդյունք ունենալու համար աշխատել երկու-երեք անգամ շատ ավելի լավ, ավելի շատ ու ավելի կարճ ժամկետում:

Մեր Ընկերությունը հաջողել է ոչ թե մեկ-երկու նախագիծ, այլ մեր բոլոր նախագծերն իրականացրել ենք գերազանց որակով: Մենք նվաճել ենք հայաստանյան արտադրության ոլորտի առաջատար դիրքերը, հուսով եմ՝ շուտով նաև համաշխարհային շուկան:

Ես հաջողակ եմ. սիրում և բավականություն եմ ստանում իմ աշխատանքից: Ճակատագիրն ամեն մեկի նկատմամբ այսպես շռայլ չէ…