Call Now

Երիտասարդներն են մեր ապագա պրոֆեսիոնալ մասնագետները

Երիտասարդներն են մեր ապագա պրոֆեսիոնալ մասնագետները

PROFAL-ի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում հյուրընկալել էինք Համալսարանի ուսանողներին։
Ապագա ճարտարապետները, դիզայներները և շինարարները շրջայց կատարեցին մեր ալյումինի, ֆասադային կոնստրուկցիաների, ապակու, ֆյուզինգի, փոշեներկման և կահույքի արտադրամասերում, PROFAL-ի մասնագետները ծանոթացրեցին արտադրության ամբողջական գործընթացին և առանձնահատկություններին, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին։

Վստահ ենք, որ այս տաղանդավոր և հետաքրքրասեր երիտասարդներից շատերը մեծ հնարավորություններ ունեն ապագայում կայանալու իրենց մասնագիտությամբ և դառնալու PROFAL մեծ ընտանիքի անդամ։