Call Now
Ալյումինե դռների և պատուհանների, ապակե և մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ, բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորումով, ինչպես նաև լանդշաֆտային դիզայնով զբաղվող PROFAL ընկերության գլխավոր դիզայներ Արմեն Սարգսյանն ասում է՝ մշտապես ճարտարապետության և դիզայնի վերաբերյալ համաշխարհային տարբեր միջոցառումներին և ծրագրերին մասնակցելով՝ ծանոթանում են ոլորտային զարգացումներին, դրանք համապատասխանեցնում տեղական շուկային և հայ սպառողին առաջարկում սեփական մոտեցումներով ու յուրահատուկ դիզայնով հայկական արտադրության որակյալ կահույք.
«Անընդհատ նորն ու հետաքրքիրը ներկայացնելը նաև կնպաստի Հայաստանում առողջ մրցակցության և տեղական արտադրության զարգացմանը, ինչը կարևոր ու առանցքային է մեր տնտեսության, երկրի զարգացման գործում: Բացի PROFAL-ի հեղինակային դիզայնից՝ համագործակցում ենք լավագույն դիզայներների հետ և կյանքի կոչում նաև իրենց նախագծերը: PROFAL-ում կարելի է գտնել արդեն պատրաստի կամ պատվիրել սեփական նախասիրություններով ու պահանջներով յուրահատուկ կահույք: Որակյալ ու բազմազան արտադրանք ներկայացնելուց բացի, մենք մատուցում ենք ամբողջական, պրոֆեսիոնալ ծառայություններ՝ նախագծումից մինչև արտադրություն և պատրաստի կահույքի տեղադրում:
Կահույք՝ զրոյից կամ Գաղափարից՝ արարում
Կահույքի պատրաստման աշխատանքները սկսվում են պատվիրատուի հետ ծանոթությունից. հաճախորդին ընկերության ցուցասրահներում ներկայացվում է ամբողջ տեսականին, նա ընտրում է որևէ արտադրանք, առաջարկում փոփոխությունների իր տարբերակը, դրան համապատասխան առաջարկվում են նյութերը, ապա սրահի մենեջերների կողմից պատվերը հասցեավորված ուղարկվում է համապատասխան մասնագետներին: Եթե բաժանենք մեր աշխատանքը փուլերի, ապա դիզայների բուն գործառույթները սկսվում են երկրորդ փուլում. պատվիրատուի հետ հանդիպում ենք տեղում՝ հասկանալու նրա ցանկությունները, տարածքային առանձնահատկություններն ու խնդիրները: Չափագրման գործընթացին հաջորդում է գծագրումը, ապա՝ եռաչափ մոդելավորումը:
Կահույքը պետք է ընտրել դեռ վերանորոգման փուլում. խոհանոցային կահույքի դեպքում՝ նախապես որոշել տեխնիկայի դիրքերը, քանակը, ծորակների, հոսանքի բաժանարարների վայրերը: Ննջասենյակային կահույքի դեպքում կարևոր է մահճակալի դիրքը՝ հաշվի առնելով պատուհանների առկայությունը:
Կահույքի հարմարավետությունը մեծապես կախված է ֆունկցիոնալությունից. այն կարող է շատ գեղեցիկ լինել, սակայն սխալ նախագծման արդյունքում ունենա անհարմար կիրառություն: Հաճախորդը, սովորաբար, արդեն ունենում է որոշակի պատկերացումներ, թե ինչպիսի կահույք է ուզում. բնականաբար, ավելի լավ կլինի այդ պատկերացումները հնարավորինս իրականացնել՝ չմերժելով հաճախորդին, բայց կան շատ նրբություններ ու առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել: Այդուհանդերձ՝ մենք ստանում ենք գոհացնող արդյունք, որն ամբողջությամբ համապատասխանում է հաճախորդի պահանջներին:
Որպես դիզայներ՝ միշտ խորհուրդ եմ տալիս նախապատվություն տալ ոչ միայն մատչելիությանը, գեղեցկությանը, այլև՝ նյութի որակին: Ժամանակակից ճարտարապետության և դիզայնի ոլորտներում մասնագետներն ու սպառողները նաև մեծապես կարևորում են անվտանգ միջավայր ապահովող նյութերի ընտրությունը: PROFAL կահույքը պատրաստվում է էկոլոգիապես մաքուր, անվնաս և բարձրորակ նյութերից՝ հատուկ կահույքի համար նախատեսված լամինատ և փայտ:
PROFAL-ի արտադրական հզորությունների շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել ծառայությունների ամբողջական փաթեթ և յուրաքանչյուր պատվեր իրականացնել ամենասեղմ ժամկետներում: PROFAL գալիս են ոչ միայն բարձրորակ արտադրանք ձեռք բերելու, այլև՝ հմուտ ու պրոֆեսիոնալ մասնագետներից խոհրդատվություն ստանալու համար: Մեր թիմը միշտ մեծ սիրով ու պատրաստակամությամբ աջակցում է յուրաքանչյուր հաճախորդին՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար: Բազմաթիվ հաճախորդներ ունենք, որ տարիներ անց, բնակարանը վերանորոգելիս վերադառնում են PROFAL և կահույքի պատրաստումը կրկին վստահում մեզ:
Ինչու՞ ընտրել հայկական արտադրության կահույք
Նախևառաջ՝ մենք նպաստում ենք տեղական արտադրութան, շուկայի և տնտեսության զարգացմանը, ինչն այսօր կարևոր է ավելի, քան երբևէ: Երկրորդ՝ անհատական պատվերները տեղական արտադրողին վստահելն ունի առավելություններ ոչ միայն որակային առումով, այլև մատուցման և կահույքի ճիշտ պատրաստման տեսանկյունից: Տեսեք, օրինակ, ոչ ստանդարտ չափերի բնակարանների համար արտերկրից կահույք պատվիրելու կամ արդեն պատրաստի կահույք գնելու դեպքում որոշակի ռիսկեր կան՝չափսերի անհամապատասխանություն, սխալ ու ոչ կիրառելի նախագծում, հետագայում փոփոխությունների անհրաժեշտություն, ինչը շատ ավելի ռեսուրսատար է: Այսպիսով, ընտրելով հայկականը մենք նպաստում ենք մեր երկրի, հայկական արտադրության զարգացմանը և միաժամանակ ձեռք ենք բերում որակյալ, նորաոճ, եվրոպականին չզիջող արտադրանք: