Call Now
«Պրոֆ Ալ» ընկերությունը մեկնարկում է բացառիկ «ProfEye For Business» նախագիծը, որը կմիավորի բիզնես ոլորտին և մասնագիտական հանրույթին` դիզայներներին ու ճարտարապետներին, միասին կյանքի կոչելու հետաքրքիր և կոնցեպտուալ նախագծեր:
«ProfEye For Business»-ի շրջանակում «բիզնեսը» մասնագետներին կոնկրետ դեպքի խնդրի լուծման առաջադրանք կներկայացնի. արդյունքում մրցութային ընթացակարգով ամենաստեղծարար, հետաքրքիր ու կոնցեպտուալ նախագծերը կքննարկվեն հեղինակների հետ, և հաղթող նախագիծը կիրագործվի: «ProfEye For Business» ձևաչափը ենթադրում է նաև մրցանակային ֆոնդ:
«ProfEye For Business» առաջին նախագիծը կիրականացնենք Tashir Street Shopping Gallary‑ի հետ համատեղ:
Հիմնախնդրի սահմանում
Երևանի ամենաբանուկ և մարդաշատ հատվածներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող Tashir Street Shopping Gallary‑ի 6 մուտքերը բարեկարգման կարիք ունեն: Նախագծի շրջանակում մասնագետները կներկայացնեն Tashir Street Shopping Gallary‑ի մուտքերի բարեկարգման և նորացման իրենց ճարտարապետական տեսլականը` Ազատության և Հանրապետության հրապարակներն անկյունագծով միմյանց կապող հետիոտն փողոցը քաղաքի բնակիչների և հյուրերի համար ավելի գրավիչ և հարմարավետ դարձնելու նպատակով:
Ընթացակարգ
«ProfEye For Business»-ի շրջանակում հաղթող կճանաչվի «Պրոֆ Ալ» ընկերության, Երևանի քաղաքապետարանի և Tashir Street Shopping Gallary-ի կողմից ամենաշատ հավանության արժանացած նախագիծը (կամ նախագծերը):
Ընդհանուր մրցանակային ֆոնդը 3․000 000 դրամ է (յուրաքանչյուր մուտքի լավագույն նախագծի համար՝ 500 000 դրամ): Ամենաստեղծարար ու կոնցեպտուալ հաղթող նախագիծը կիրագործվի «Պրոֆ Ալ» ընկերության կողմից։
Եվ այսպես, ի՞նչ է պետք անել:
Tashir Street Shopping Gallary‑ի մուտքերի բարեկարգման և նորացման ձեր նախագծի հիմնական պահանջներն են.
Նախագծերն ուղարկել architect@profal.am հասցեին` PDF, A3 ձևաչափով, վերջնաժամկետը՝ փետրվարի 29:
Հեղինակները նախագծերը ներկայացնելու են հանդիպում-քննարկում ձևաչափով` մարտի 6-ին, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Պրեզենտացիոն նյութերը խնդրում ենք ուղարկել նախապես` մասնակցության հայտի հետ միասին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Պրոֆ Ալ» ընկերություն,նախագծի համակարգող Արմինե Հարությունյան, հեռ.՝ +374 096 999 173