Call Now

Հովհաննես Աղաջանյան

Հաճախորդից՝ արտադրամասի ղեկավար

Առաջին անգամ «Պրոֆ Ալ» մուտք եմ գործել որպես հաճախորդ. եկել էի շինարարական հումք գնելու: Զարմանալիորեն ուրախացա, երբ ինձ համար բացահայտեցի այնպիսի ընկերություն, որտեղից կարելի է ձեռք բերել նույնիսկ դժվար «ճարվող» շինանյութ և խնայել ժամանակը:

Ելնելով իմ աշխատանքային բնույթից՝ ծանոթ էի տնօրինությանը: Այցելությանս ընթացքում հանդիպեցի ղեկավարներից մեկին և կիսվեցի իմ տպավորություններով: Երկար քննարկում ունեցանք ինժեներությանն ու շինարարությանը վերաբերող հարցերի շուրջ. եղավ աշխատանքի առաջարկ, ես էլ սիրով համաձայնեցի:

Հաջողության գրավականը պրոֆեսիոնալ և նվիրված թիմն է.

Մեր աշխատանքում հաջողում ենք, որովհետև թիմում յուրաքանչյուրը գիտի իր տեղն ու դերը: Բոլորն իրենց գործի նվիրյալներ են: Աշխատակիցների պրոֆեսիոնալ մոտեցման, գրագետ և ճշգրիտ աշխատանքի արդյունքում ձևավորել ենք հավատարիմ հաճախորդների մեծ բանակ:

Շատ կարևոր է, որ քո գործից և գրանցած արդյունքից բավականություն ստանաս. այստեղ աշխատելիս գիտելիքներ տալիս և ստանում ես փոխադարձաբար: Իսկ մեր հաջողությունները, որոնց հասնում ենք մասնագիտական կարողությունների, նվիրվածության շնորհիվ, բոլորինս են: