Call Now

Մասնագիտության հետքերով՝ «Պրոֆ Ալ»

Ընկերության գլխավոր դիզայներ Արմեն Սարգսյանի կարիերայի ամենաստեղծագործ տարիների սկիզբը ազդարարվեց 2006 թվականին:

«Պրոֆ Ալ»-ում առկա են աշխատելու համար բոլոր նպաստավոր պայմանները՝ տրամադրող միջավայր, նվիրված և պատրաստակամ թիմ, նորարարական մեթոդներ, նոր մոտեցումներ: «Պրոֆ Ալ»-ն այն «միջացքն» է, որով եվրոպական ստանդարտներն ու նորարարություննեը «գալիս են» Հայաստան: Ընկերություն, որը հաշվի է նստում իր աշխատակիցների կարծիքի հետ, մեծ տեղ տալիս նրանց առաջարկներին և գաղափարներին, իսկ վերապատրաստումները դիտարկում որպես ռազմավարության կարևորագույն բաղադրիչ:

Իսկ ի՞նչ է պետք դիզայներին. իհարկե ազատություն ստեղծելու և արարելու համար:

Արդեն 13 տարի՝ Prof Al մեծ ընտանիքի անդամ.

Թիմում համերաշխ ենք, բոլորս միմյանց հասկանում ենք և կարելի է ասել՝ կես բառից: Կահույքագործ-արտադրողների ու դիզայներների արդյունավետ համագործակցության և պրոֆեսիոնալ մոտեցումների արդյունքում հնարավոր է լինում կյանքի կոչել համարձակ ու խենթ նախագծերը: Ոչինչ թղթի վրա չի մնում. արժեքավոր մտքերն իրագործվում են:

«Թևեր տալով պատվիրատուի մտքի թռիչքին».

Մարդկանց երևակայությունը յուրահատուկ է, և հաճախ այն ՙչկոտրելու՚ համար արհեստավարժ մասնագետ լինելուց բացի պետք է ինչ-որ չափով նաև հոգեբան լինես:

Ունեցել ենք տարբերվող և ինքնատիպ պատվերներ, օրինակ՝ շուրթերի տեսքով բազմոց և օդում կախված պահարան: Լսելով նրանց ցանկությունները, առաջարկել ենք օպտիմալ տարբերակներ՝ կյանքի կոչելով նույնիսկ անիրական թվացող նախագծերը:

Աշխատանքում բացի մասնագիտական հմտությունները կատարելագործելը նաև սովորում ես մարդկանց հետ շփման հմտություններ: Բոլոր տեսակի բանակցությունների վերջնանպատակը հաճախորդի ցանկություններն ու պահանջները բավարարելն է: