Call Now

«Պրոֆ Ալ»-ի թիմում՝ հիմնադրման օրվանից

Սիրելի զբաղմունքից հիմնական աշխատանք.

Արսեն Հարությունյան` կահույքի արտադրամասի ղեկավար

Փայտի հետ աշխատել սկսել եմ մանկուց. մեր հարևան փայտագործի հետ հաճախ էինք գնում շենքի նկուղային հարկում գտնվող իր արհեստանոցը և օգնում նրան, երբեմն նաև ինքնուրույն որոշ աշխատանքներ իրականացնում: Փայտե տարբեր իրեր էինք պատրաստում՝ երեխայի մահճակալ, երաժշտական գործիքներ …

Փայտն այն նյութերից է, որը թվում է թե բարդ է կառավարել, բայց երբ սկսում ես հասկանալ փայտի հետ աշխատելու նրբությունները, հեշտությամբ կարողանում ես այն քեզ «ենթարկել»: Ինչ-որ բան սովորելն ու նույնիսկ փոքր իրեր պատրաստելն ինձ համար մեծ ձեռքբերում էր…

Կարճ ժամանակ անց ձեռքերիս ուժն արդեն նկատելի էր… Տարիներ շարունակ մասնագիտականելու և կատարելագործվելու արդյունքում սիրելի զբաղմունքը դարձավ հիմնական աշխատանք:

«Պրոֆ Ալ»-ի թիմում՝ հիմնադրման օրվանից

«Պրոֆ Ալ»-ում եմ հիմնադրման օրվանից: Իմ առջև մեծ պատասխանատվություն էր դրված` 0-ից ստեղծել և կառավարել բանիմաց թիմ: Հաջողակ թիմի ձևավորումը ցանկացած կազմակերպության առաջնային նպատակն է, քանի որ միայն միասնական և փոխըմբռնող թիմը կարող է տալ դրական արդյունքներ՝ հատկապես մեծ նախագծեր իրականացնելիս: «Պրոֆ Ալ»-ը հմտանալու յուրահատուկ դպրոց է մասնագետի առաջընթացի ճանապարհին:

Որպես ղեկավար խստապահանջ եմ նախևառաջ ինքս իմ հանդեպ` փորձելով օրինակ ծառայել մյուսների համար: Հպարտ եմ իմ թիմի գրանցած հաջողություններով: Տարիների ընթացքում մենք մի մեծ ընտանիք ենք դարձել: Եվ յուրաքանչյուր ձեռքբերում համատեղ և հետևողական աշխատանքի արդյունք է: