Call Now

ProfEye Challenge

«Պրոֆ Ալ» ընկերությունը նոր և բացառիկ նախագիծ է մեկնարկում՝ ուղղված Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանը և արդիականացմանը:



Սիրելի դիզայներներ, ճարտարապետական ընկերություններ և ճարտարապետներ, պատրա՞ստ եք ընդունել մասնագիտական նոր մարտահրավեր: Եթե այո, ապա “ProfEye Challenge”-ը ձեզ համար է: Եկեք միասին հանրության ուշադրությունը հրավիրենք քաղաքի պատմության խորհրդանիշը դարձած և հասարակական նշանակություն ունեցող շենքերին՝ պահպանելով հինը առաջարկենք ճարտարապետական նոր և ինքնատիպ լուծումներ:
Եվ այսպես, Առաջին «մարտահրավերը» Մամուլի շենքն է:


Ի՞նչ է պետք անել:
Լրացնել մասնակցության հայտը և ներբեռնել հղումում տրամադրված ինֆորմացիան,
Առաջարկել Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծի տարբերակներ (նախագծերի ուղարկման վերջնաժամկետը՝ Նախագծերը կներկայացվեն www.profal.am կայքում և կդրվեն բաց քվեարկության:
🗞Համաձայն մրցույթի կանոնների՝ նախագծերը կայքում ներկայացվելու են առանց հեղինակների անունների՝ համարակալված:

Քվեարկությունը կմեկնարկի հոկտեմբերի1-ին ժամը 10:00-ին և կավարտվի հոկտեմբերի 7-ին ժամը 20:00-ին:


Հաղթող նախագծեր կճանաչվեն քվեարկության արդյունքում 3 ամենաշատ հավանությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից հավանության արժանացած նախագծերը:
5 հաղթող նախագծերի հեղինակները հոկտեմբերի 14-ից 23-ն ընկած ճամանակահատվածում կմեկնեն Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող «Պրոֆ Ալ» ընկերության գործընկեր, աշխարհում ալյումինե պրոֆիլների և աքսեսուարների արտադրության ոլորտի առաջատարներից Alumil ընկերություն՝ փորձի փոխանակման և վերապատրաստման:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 8-ին կազմակերպված հատուկ միջոցառման ընթացքում:

Դե ինչ, ժամանակն է կյանքի կոչելու Ձեր ամենահամարձակ և կրեատիվ մտահղացումները:


👉 Մասնակցության համար անցեք հղումով՝ https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fforms.gle%2FtZg1sH9U4MDzzGiP7%3Ffbclid%3DIwAR0304hQ2NsgDcrseXEciYIYGTURoHNAezhA3LHr4dQB3XgdUCrJItA9NiY&h=AT21vLDHFBm7UG49MEZl2QoezuwqFCLJOnZsMI5ZU_AKvNVqMvM3YxXyVuoGgHKBl6JDk6W2j89bJY5grz-aWCf7qr9ApjmjoevPJK48jrWUXRj5ve_qcUbbQ9glzDn3WPBs