Call Now

PROFEYE for business

«Պրոֆ Ալ» ընկերությունը մեկնարկում է բացառիկ «ProfEye For Business» նախագիծը, որը կմիավորի բիզնես ոլորտին և մասնագիտական հանրույթին` դիզայներներին ու ճարտարապետներին, միասին կյանքի կոչելու հետաքրքիր և կոնցեպտուալ նախագծեր:

«ProfEye For Business»-ի շրջանակում «բիզնեսը» մասնագետներին կոնկրետ դեպքի խնդրի լուծման առաջադրանք կներկայացնի. արդյունքում մրցութային ընթացակարգով ամենաստեղծարար, հետաքրքիր ու կոնցեպտուալ նախագծերը կքննարկվեն հեղինակների հետ, և հաղթող նախագիծը կիրագործվի: «ProfEye For Business» ձևաչափը ենթադրում է նաև մրցանակային ֆոնդ:

«ProfEye For Business» առաջին նախագիծը կիրականացնենք Tashir Street Shopping Gallary‑ի հետ համատեղ:

Հիմնախնդրի սահմանում

Երևանի ամենաբանուկ և մարդաշատ հատվածներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող Tashir Street Shopping Gallary‑ի 6 մուտքերը բարեկարգման կարիք ունեն: Նախագծի շրջանակում մասնագետները կներկայացնեն Tashir Street Shopping Gallary‑ի մուտքերի բարեկարգման և նորացման իրենց ճարտարապետական տեսլականը` Ազատության և Հանրապետության հրապարակներն անկյունագծով միմյանց կապող հետիոտն փողոցը քաղաքի բնակիչների և հյուրերի համար ավելի գրավիչ և հարմարավետ դարձնելու նպատակով:

Ընթացակարգ

«ProfEye For Business»-ի շրջանակում հաղթող կճանաչվի «Պրոֆ Ալ» ընկերության, Երևանի քաղաքապետարանի և Tashir Street Shopping Gallary-ի կողմից ամենաշատ հավանության արժանացած նախագիծը (կամ նախագծերը):

Ընդհանուր մրցանակային ֆոնդը 3․000 000 դրամ է (յուրաքանչյուր մուտքի լավագույն նախագծի համար՝ 500 000 դրամ): Ամենաստեղծարար ու կոնցեպտուալ հաղթող նախագիծը կիրագործվի «Պրոֆ Ալ» ընկերության կողմից։

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել:

  • Լրացնել մասնակցության հայտը և ներբեռնել հղումում տրամադրված ինֆորմացիան։ https://bit.ly/31vWaE3

Tashir Street Shopping Gallary‑ի մուտքերի բարեկարգման և նորացման ձեր նախագծի հիմնական պահանջներն են.

  • Յուրաքանչյուր մուտքի համար առանձին դիզայն` տարբերվող, հետաքրքիր, առևտրի կենտրոններին բնորոշ ճարտարապետական առանձնահատկություններով, ֆունկցիոնալ և իրագործման տեսանկյունից դյուրին (նկատի ունենալ նաև տեղանքի առանձնահատկությունները):

  • Առաջին և վերջին մուտքերի ձևավորման համար թույլատրելի է օգտագործել առջևի 2,5 մետր հատվածը, մյուսների դեպքում՝ 2,1 մետր:

  • Ստեղծագործական առումով սահմանափակումներ չկան. ազատ եք փոփոխություններ կատարել նաև Tashir Street Shopping Gallary-ի լոգոյի կիրառման հարցում:

Նախագծերն ուղարկել [email protected] հասցեին` PDF, A3 ձևաչափով, վերջնաժամկետը՝ փետրվարի 29:

Հեղինակները նախագծերը ներկայացնելու են հանդիպում-քննարկում ձևաչափով` մարտի 6-ին, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Պրեզենտացիոն նյութերը խնդրում ենք ուղարկել նախապես` մասնակցության հայտի հետ միասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Պրոֆ Ալ» ընկերություն,նախագծի համակարգող Արմինե Հարությունյան, հեռ.՝ +374 096 999 173