Call Now

Architects’ Clubbing

Օրերս տեղի ունեցավ Architects' Clubbing-ի առաջին հանդիպումը, որի ընթացքում «Պրոֆ Ալ» ընկերության Զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը հանդես եկավ դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակի` ակումբի ստեղծման նախաձեռնությամբ:
Ակումբի հիմնադրմամբ «Պրոֆ Ալ»-ը ցանկանում է նպաստել մասնագիտական հանրույթի միավորմանն ու ոլորտի զարգացմանը:

Ակումբի հիմնական դրույթներն են՝

  • ճարտարապետական հանրույթի միավորում միմյանց ճանաչելու եւ մասնագիտական դիսկուրս ծավալելու նպատակով
  • ստեղծագործական մտքերի և գաղափարների գեներացում
  • մասնագիտական հարցերի և խնդիրների քննարկումների անցկացում
  • ոլորտի զարգացում և ակտիվացում. կրթական ծրագրերի իրականացում ` կլոր-սեղան քննարկումներ, կոնֆերանսներ, ֆորումներ, մաստեր-կլասեր, վերապատրաստումներ, ազգային և միջազգային փորձի փոխանակում,
  • ճարտարապետների մասնագիտական էթիկայի հարցերի կարգավորում,
  • մասնագիտական շահերի պաշտպանություն,
  • մասնագիտական հանրույթի տեղեկատվական ցանցի ստեղծում:

Բոլորին ճարտարապետներին և դիզայներներին կտրամադրվեն օնլայն հարցաթերթեր, որպեսզի արդեն հաջորդ հանդիպման ընթացքում քննարկվեն ակումբի ձևաչափը, հանդիպումների հաճախականությունը, նախագահության և կառավարման ձևաչափերը, առաջարկեն հարթակի անվան տարբերակներ, քննարկվեն լոգո, բրենդ, սիմվոլիկա, անդամակցության պայմանները, անդամավճարների չափը, հաճախականությունը, դրանց որոշակի մասնաբաժինը որպես կրթաթոշակ տրամադրելու գաղափարը՝ երիտասարդ ճարտարապետներին խրախուսելու համար:

Architects' Clubbing-ին մասնակցում էին ավելի քան 100 ճարտարապետներ, դիզայներներ, ճարտարապետական ընկերությունների ներկայացուցիչներ:

https://prezi.com/view/46lMZk1hAsHC4zbOAbPd/?fbclid=IwAR3jF3DMwiT2qE3CAAnMKjbV-HHK4w5_-M5Am5EVG1EhrHMtRLpOGr-Qr6s