«ALUMIL»

«ALUMIL»

www.alumil.gr

 

 «Alumil» ընկերությունըհանդիսանում է ալյումինե կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր հոլդինգային ընկերությունը Հունաստանում: Ընկերությունը նաև հանդիսանում է Եվրոպայում ճարտարապետական շինարարության համար  ալյումինե համակարգերի ամենախոշոր մատակարարը: «Alumil» ընկերությունը հիմնադրվել է 1988թ.-ին, ներկայումս աշխարհի շուրջ 45 երկրներում ունի 27  մասնաճյուղեր և հազարավոր գործընկերներ: Ընկերության 9 ժամանակակակից գործարանները գտնվում են Հունաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ալբանիայում, Սերբիայում և Բոսնիայում: Ընդհանուր արտադրական հզորությունը կազմում է տարեկան 106 հազ. տոննա: Ընկերության էկոլոգիական մենեջմենթը երաշխավորված է ISO 9001-2000 և  ISO 14001 ստանդարտներին համապատասխան:

ALUTECH

ALUTECH

www.alutech-group.com

Секционные ворота «Алютех» имеют широкое применение. Они могут устанавливаться в частных домах, подземных гаражах и паркингах, на промышленных объектах, автомойках и автосервисах. При этом они прекрасно дополняют и подчеркивают архитектуру любого здания.



«EGGER»

«EGGER»

www.egger.com

 

 «Egger» ընկերությունը հիմնադրվել է 1961 թվականին: Ընկերությունը միավորում է կահույքի և ինտերիերի ձևավորման,փայտանյութից կոնստրուկցիաների, հատակների և արդյունաբերական ապրանքների ամբողջական շարքը։Արդյունաբերության մեջ արտադրանքի հիմնական տեսականին կազմված է այնպիսի փայտանյութից, ինչպիսիք են`ԴՍՊ, ՄԴՖ, լամինատ։ «Egger»-ը Եվրոպայի ամենախոշոր փայտանյութ արտադրող ընկերություններից մեկն է: Ընկերությունն առաջարկում է բարձր ամրության և բազմազանությամբ աչքի ընկնող կոմպակտ լամինատ: «Egger»-ն առաջարկումէ նաև«Eurolight» ապրանքանիշի կոմբինացված սալիկներ, որոնք բաղկացած են արտաքին ամուր շերտից և թեթև, բայց միևնույն ժամանակ ամուր բջջային հիմքով ստվարաթղթից:

 

«MACO»

«MACO»

www.maco.ua

 

 «Maco»-ն ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների համալրիչների (դռների և պատուհանների բռնակներ, բարդ և հասարակ փականներ, հանգույցներ և այլ) արտադրության բնագավառում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1947թ. Զալցբուրգում: Հիմնադրման օրվանից 20 տարիանց ընկերությունն արդեն գրանցում է վաճառքի լուրջ ցուցանիշներ:1981-2005թթ. բացվում են ընկերության վաճառքի տերմինալները Իտալիայում (1981թ), ՄեծԲրիտանիայում (1986թ), Նիդեռլանդներում (1986թ), Գերմանիայում (1990թ), Լեհաստանում (1998թ), Ավստրիայում (2005թ): 2006-2011թթ. բացվում են ընկերության պաշտոնական ներկայացուցչությունները Իսպանիայում, Ֆրանսիայում, Սլովակիայում, Չեխիայում, Ուկրաինայում, Ռումինիայում, Բուլղարիայում,  Խորվաթիայում և Ռուսաստանում: Այսօր «Maco» համալրիչները վաճառվում են աշխարհի ավելի քան 35 երկրներում, որոնցից  14-ում վաճառքն իրականացվում է սեփական մասնաճյուղերի միջոցով:

Dorma (Գերմանիա)  Ապակյա դռների համալրիչներ և բաղադրամասեր, ավտոմատ դռների համակարգեր

Dorma (Գերմանիա) Ապակյա դռների համալրիչներ և բաղադրամասեր, ավտոմատ դռների համակարգեր

www.dorma.com

Գերմանական «Dorma» ընկերությունը մասնագիտացած է  բռնակների, փականների, հակախուճապային, ավտոմատ և շարժական բացվող դռների համակարգերի, գրասենյակային միջնորմների և այլ ապակյա կոնստրուկցիաների արտադրությամբ: «Dorma»-ն հիմնադրվել է դեռևս 1908թ. Ռուդոլֆ Մանկելի և Վիլհելմ Դորկենի կողմից: Բրենդի անվանումն առաջացել է երկու հիմնադիրների անունների միավորումից: Իսկ 1977թ.-ինհիմնադրվումէ «Dorma-Glass» դուստր ձեռնարկությունը և հենց այդ թվականին ընկերությունը բացում է իր առաջին ներկայացուցչական խանութը Ֆրանսիայում: «Dorma-Glass»-ը ճանաչված է,որպես թրծված ապակե դռների համար համակարգեր և աքսեսուարներ մշակող և արտադրող առաջատար ընկերություն:

Hormann (Գերմանիա)   Ավտոտնակի հեռակառավարվող դարպասներ, հակահրդեհային դռներ, շարժական կամուրջներ,  դարպասների ավտոմատացման սարքավորումներ

Hormann (Գերմանիա) Ավտոտնակի հեռակառավարվող դարպասներ, հակահրդեհային դռներ, շարժական կամուրջներ, դարպասների ավտոմատացման սարքավորումներ

www.hormann.us

Գերմանական «Hormann» ընկերությունը Եվրոպայում հանդիսանում է ավտոտնակների և արդյունաբերական դարպասների ամենախոշոր  արտադրողն ու մատակարարը, որոնք հնարավոր է կառավարել ինչպես ձեռքով, այնպես էլ` հեռակառավարվող վահանակով: Ընկերության  պատմությունը սկսել է դեռևս անցած դարի 50-ական թվականներից` նոր տեսակի ավտոտնակի դարպասների արտադրությամբ: Հիմնադրման օրվանից ի վեր(1935թ.) ընկերությունը թողարկել է 15մլն. դարպասներ: «Hormann»-ը Եվրոպայում, Հյուսիսայի Ամերիկայում և Ասիայում ունի մոտ 26 մասնագիտացված գործարաններ և 6000-ից ավել աշխատողներ: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է 1մլրդ եվրո: Գլխավոր գրասենյակը գտնվում է Գերմանիայի Շտայնհագեն քաղաքում:

«EMSA» ԾԱՂԿԱՄԱՆՆԵՐ

«EMSA» ԾԱՂԿԱՄԱՆՆԵՐ

«Emsa» ընկերությունը հիմնադրվել է 1949թ., սակայն ընկերությունն իր ներկայիս անունը ձևակերպել է 1958թ: «Emsa» ընկերությունը հայտնի է պլաստմասե ծաղկամանների և այգեգործության համար պարագաների արտադրությամբ: «Emsa» ընկերության ամենահայտնի բրենդներից է հանդիսանում «Esteras»ծաղկամանների ապրանքնանիշը, որոնց բնորոշ է հիանալի որակը և ընդգծված դիզայնը, որի շնորհիվ ծաղկամաններն ոչ միայն շատ գեղեցիկ են, այլև բավականին ֆունկցիոնալ:Արտադրությունում օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ` երաշխավորվում է ծաղկամանների օգտագործման երկար ժամկետներ: «Esteras» ընկերությունը ցայտաղբյուրներն  և ծաղկամանները պատրաստում է բացառապես ձեռքով, կոմպոզիտ նյութերով (ֆիբերսթոն) կամ, այլ կերպ  ասած` արհեստական քարից:

VELUX (Դանիա)  Ձեղնահարկի պատուհաններ` ձեռքով և ավտոմատ կառավարմամբ

VELUX (Դանիա) Ձեղնահարկի պատուհաններ` ձեռքով և ավտոմատ կառավարմամբ

www.velux.com

«Velux» ընկերությունը հանդիսանում է մանսարդային պատուհաններ արտադրող խոշորագույն ընկերություն: Այն հիմնադրվել է 1941թ. Դանիայում «Velux» մանսարդային պատուհաններ հայտնագործող Վիլհելմ Կանն Ռասմուսենի կողմից: «Velux» ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Կոպենհագենից հյուսիս` Հորշոլմ քաղաքում: Ընկերությունն ունի գործարաններ աշխարհի 11 պետություններում և առևտրային ներկայացուցչություններ շուրջ 40 երկրներում:«Velux»-ը շինարարության ոլորոտում ամենահայտնի և ուժեղ բրենդներից է, ունի ավելի քան 10.000 աշխատող: «Velux»-ն  առաջարկում է ավելի քան 20 մոդելի պատուհաններ, ինչպես նաև` անհրաժեշտ աքսեսուարներ` հուսալի տեղադրման, գեղեցիկ ինտերիեր ստեղծելու և արևից  պաշտպանվելու համար: