27.04.2016

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2015 թվականի մրցանակին արժանացավ ՊՐՈՖ ԱԼ կազմակերպությունը

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2015 թվականի մրցանակներ շնորհելու մասին» թիվ 355-Ա որոշման համաձայն, Ապրիլի 27-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ին շնորհվեց մրցանակ Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում լավագույն արդյունք ցուցաբերելու համար:

 Իր շնորհակալական խոսքով հանդես եկավ ՊՐՈՖ ԱԼ ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Սահակյանը` կարևորելով կառավարության կողմից որակյալ արտադրանք թողարկող կազմակերպությունների աշխատանքների խրախուսումն ու գնահատումը ՀՀ-ում:

 

 

 

18.10.2015

Հոկտեմբերի 18-ին կայացավ «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2015» հինգերորդ, ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը, որտեղ «Պրոֆ Ալ» ընկերությունն արժանացավ՝ 

«ԱԼՅՈՒՄԻՆԵ ԵՎ ԱՊԱԿԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ, ԿԱՀՈՒՅՔԻ ԵՎ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂ ՏԱՐՎԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» անվանակոչմանը:

 

 

10.04.2015

 

Ապրիլի 10-ին ՊՐՈՖ ԱԼ ընկերությունը մասնակցեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի կողմից կազմակերպված  «Խնայում եք էներգիա, խնայում եք գումար» խորագիրը կրող  հանդիպում-քննարկման ընթացքում, որը ուղղված  է  Հայաստանի  գործարար միջավայրում  էներգախնայող  ծրագրերի եւ տեխնոլոգիաների  ներդրմանը: Պրոֆ Ալ-ը ներկայացրեց իր Էներգախնայող և էներգաարդյունավետ պատուհաններն ու ֆասադային լուծումները՝ շեշտը դնելով սպառողի հարմարավետության և համաշխարհային էկո-տենդենցների վրա: Պրոֆ Ալ-ն առաջարկում է էներգախնայող և էներգաարդյունավետ պատուհաններ և ֆասադային լուծումներ՝օգտագործելով միայն միջազգային  բարձրորակ ապրանքանիշերի արտադրանքը, ինչպիսիք են՝  հունական «ALUMIL»-ը, ֆրանսիական «Saint-Gobain»-ը և բելգիական «AGC»-ն:

•Էներգաարդյունավետ պատուհանների սպառումը հայաստանյան շուկայում ընդհանուրս պառվող պատուհանների և ֆասադային լուծումների միայն 5%-ն է կազմում: Մինչդեռ Եվրոպայում այդ պրոդուկտների սպառումը հասնում է 90%-ի:

•Եվրոպական եկրներում ուսումնասիրությունը  ցույց է տվել,որ սպառողների համար ամենակարևոր 2 պայմաններից մեկը բարձր ջերմամեկուսացում ապահովելն է: Հարցմանը մասնակցած 220 մարդկանցից 71% պատասխանել է, որ ցանկանում է բարելավել իր պատուհանները և անցնել էներգաարդյունավետ տարբերակներին:

•ԱՄՆ-ում ընդհանուր էներգիայի սպառման 3%-ը վատնվում է պատուհաններից դուրս գալով, Շվեդիայում այդ թիվը 7% է, իսկ Բրիտանիայում ՝ 6%:

20150410_121900