Ինտերիերի նախագծում

Յուրաքանչյուրս ձգտում ենք ձեռք բերել գեղեցիկ, ոճային և հարմարավետ կացարան, բայց բնակարանների, տների, քոթեջների և ամառանոցների ձևավորումը շատ բարդ ու աշխատատար գործընթաց է: Հաճախ այն պահանջում է ոչ միայն ցանկություն և երևակայություն, այլև` պրոֆեսիոնալ գիտելիքներ, ուստի առավելագույն արդյունքի հասնելու համար սեփականատերերը իրենց բնակարանի, խանութի, ամառանոցի կամ առևտրային տարածքի գրագետ ձևավորման համար հիմնականում դիմում են մասնագետների, մասնավորապես` ինտերիեր դիզայներների օգնությանը: Ինտերիեր դիզայների գլխավոր նպատակը շինության ներքին տարածքի գեղեցիկ ու գրագետ կազմակերպումն է, որպեսզի այն առանձնանա ոչ միայն իր տեսքվ, այլև` ֆունկցիոնալությամբ:


Դիզայների աշխատանքը իրենից ենթադրում է աշխատանքների համալիր կազմակերպում՝ գունային գամմայի, հատակի, պատերի, կահույքի, աքսեսուարների, տեքստիլի և այլնի ընտրություն: Թե ճարտարապետական դիզայնում, և թե ինտերիեր դիզայնում կարևորվում է հատկապես պատվիրատուի հետ գաղափարների և լուծումների համաձայնեցումը, որը թերևս դիզայների առջև դրված ամենաբարդագույն խնդիրն է և «Պրոֆ Ալ» ընկերության դիզայների և ճարտարապետների պրոֆեսիոնալ թիմը մինչ օրս պատվով է դուրս եկել ցանկացած, նույնիսկ` սկզբնական հայացքից անհնարին թվացող նախագիծ պլանավորելիս:
Առհասարակ, ինտերիեր դիզայնն ենթադրում է ներքին տարածքի (հատակի ծածկույթ, պատերի երանգ, դռների և պատուհանների, կահույքի տեղաբաշխվածություն, լուսավորության պլան, էլեկտրամոնտաժի պարագաների դիրքի որոշում և այլն) հարդարման աշխատանքների իրականացում` ընդգծելով դիզայներական որևէ կոնկրետ ոճի ուղղվածությունը կամ համադրել երկու և ավելի ոճերի առավելագույնս օպտիմալ տարբերակները:


Ինչպես ճարտարապետական, այնպես էլ ինտերիեր դիզայնում, ընդունված է իրականացնել տարբեր դիզայներական ոճեր, որոնք ձևավորվել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում: Միևնույն տարածքն կարելի է ձևավորել ինչպես դիզայներական տարբեր ոճերի համադրությամբ, այնպես էլ` առաջնորդվելով միայն մեկ ոճով: Ներկայումս, ինտերիեր դիզայնում գերիշխում են հետևյալ հիմնական ոճերը` «Ամպիր», «Անգլիական», «Անտիկ», «Ար-դեկո», «Ար-նովա», «Բարոկկո», «Վինտաժ», «Գոտիկա», «Քանթրի», «Դասական», «Կոնստրուկտիվիզմ», «Մինիմալիզմ», «Ռենեսանս», «Ռոկոկո», «Ռոմանյան», «Էթնիկ», «Հայ-թեք», «Ռոմանտիզմ», «Մոդերնիզմ»:


Ինտերիերի ձևավորման ժամանակ շատ կարևոր է նաև իրականացվող գործողությունների և աշխատանքների ճիշտ հաջորդականությունը, մասնավորապես` աշխատանքների ամենասկզբում նախ իրականացվում է տարածության չափագրում, որից հետո մշակվում են նախապես պլանավորված որոշումները և էսքիզիները: Այս փուլում դիզայներն առաջարկում է պլանավորման մի քանի տարբերակ` ֆունկցիոնալ հիմնական զոնաների և կահույքի տեղաբաշխմամբ, իսկ 3D մոդելավորումը, քանի որ բավականին երկարատև և բարդ պրոցես է, իրականացվում է միայն պատվերը հաստատելուց հետո: Ինտերիերի ամբողջական դիզայնը հաստատելուց հետո իրականացնում են չափագրման աշխատանքները, այնուհետեև` հատուկ պլանավորման աշխատանքներ, մասնավորապես` լուսավորություն, էլեկտրական ջեռուցում և այլն, անհրաժեշտության դեպքում իրականացվում են համապատասխան փոփոխություններ գծագրերում` կապված հատակի ծածկույթի, պատերի, առաստաղի, դռների տեղաբաշխվածության, սանտեխնիկական սարքավորումների, առկա ապրանքների տեղաբաշխվածության հետ:


Հաջորդ փուլը հանդիսանում է պլանավորված աշխատանքների իրականացումը, այս փուլում դիզայները վերահսկում է անհատական և վերանորոգման աշխատանքներ իրականացնող խմբերի աշխատանքը, այնուհետև` դա ներկայացնում պատվիրատուին: Արժանանալով պատվիրատուի հավանությանը սկսվում է ինտերիերի դիզայնի վերջնական աշխատանքների իրականացումը, որոնք սահմանված ժամկետներում ավարտելուց հետո հանձնվում է հաճախորդին: