Շենքեր, շինություններ

Ցանկացած շինարարության հիմքը ճշգրիտ կատարված նախագիծն է: Ցանկացած հստակ կատարված ճարտարապետական ծրագիր հանդիսանում է շինության երկարատև շահագործման հաջողության գրավականը: Ճարտարապետական նախագծերն այսօր ենթադրում են ոչ միայն ապագա շինության արտաքին տեսքը, այլև` ֆունկցիոնալության և գրավչության տեսանկյունից, նրա ներքին ձևավորումը: Շինարարության ոլորտում տների նախագծման տակ հասկացվում է աշխատանքների ամբողջական համալիր` սկսելով շինության ընդհանուր հայեցակարգից, ավարտելով արտադրական պատրաստի աշխատանքների նախագծերով: Ճարտարապետական նախագծերի արդյունք են հանդիսանում մշակված փաստաթղթերը և շինարարակական գծագրերը, որոնք հետագայում դառնում են շինարարական աշխատանքների հիմքը: Բոլոր շինությունների նախագծային աշխատանքները բաժանվում են 3 փուլի`


1-ին փուլ - էսքիզային նախագծի ստեղծում: Էսքիզային նախագծումը ցույց է տալիս նախագծային որոշումների տեսակները, տան ընդհանուր նախագիծը, առանձին հարկերը: Էսքիզում մանրամասն նկարագրվում է օբյեկտի բաժանումը ֆունկցիոնալ ստորաբաժանումների, ինչպես նաև` սխեմայով ցույց է տրվում շինության հարակից բոլոր հատվածները:


2-րդ փուլ - ճարտարապետական ծրագրի ստեղծում: Ծրագիրը ներառում է` բացատրողական գրառումներ, գլխավոր պլան, հեռանկարային պատկերները և կրճատումներ, ֆասադների կառուցվածքը, հարկերի պլանը և տանիքի կառուցվածքը:


3-րդ փուլ - աշխատանքային ծրագրի ստեղծում: Ծրագիրը ներառում է` բացատրական մատյան, շինության ֆասադների կառուցվածքը, հիմնասյուների պլանը, հատույթներ, տեխնիկական բնութագրեր, հարկ առ հարկ շարասյունային պլան և այլն:


Ինչպես հայտնի է գեղեցիկ, հարմարավետ և երկարատև օգտագործման համար նախատեսված շինության կառուցումն անհնար է պատկերացնել առանց նախագծման: Նախագծային փաստաթղթերի օրինականությունն ու ճշգրտությունը որակյալ շինության հիմքն է: Եթե նախագիծը չի համապատասխանում կանոններին, պարունակում է բավականին սխալներ, ապա դժվար թե պատվիրատուին գոհացնեն շինարարակական աշխատանքներն ու վերջնական արդյունքը, քանի որ այս դեպքում հնարավոր է շինարարության համար նախատեսված նյութի ոչ ռացիոնալ օգտագործում և այլ խնդիրներ, որոնք կարող են ծագել շինարարության ընթացքում:


«Պրոֆ Ալ» ընկերությունն առաջարկում է բարդության տարբեր աստիճանի առանձնատների, ամառանոցների, հասարակական շինությունների անհատական նախագծում: «Պրոֆ Ալ» ընկերության պրոֆեսիոնալ դիզայներական թիմի գլխավոր նպատակն է բոլոր հաճախորդների բարձր մակարդակով սպասարկումը` որի ընթացքում անկախ պատվերի բացումից, պատվիրատուն կստանա ամփոփ և սպառիչ ինֆորմացիա սեփական շինարարության նախաձեռնության մասին:


Շինությունների նախագծման հաջորդականությունը`


1. Ճարտարապետական նախագիծ
2. Կառուցողական նախագիծ
3. Ճարտարագիտական համակարգի նախագիծ
4. Ինտերիեր դիզայնի նախագիծ


Ճարտարապետական նախագիծն ամենակարևոր փաստաթուղթն է, որի տվյալներից ելնելով պատվիրատուն ստանում է շինարարության թույլատվություն, այն հանդիսանում է ելակետային տեղեկատվություն պատվիրատուի շինության նախագծային փաստաթղթերի համար բոլոր բաժիններում շինարարության ժամանակ: Ամենակարևորը, պատվիրատուն 3D ռենդերի միջոցով կարող է տեսնել, թե ինչպիսի տեսք է ունենալու շինությունն ապագայում, որում մանրամասն տեղադրված են իրական չափերի հետ համապատասխան բոլոր շինարարական նյութերը, անհրաժեշտ պլանը, հարկերի բարձրությունը, աստիճանների ձևը, առանձին նյութերը և տվյալ տարածքում շինության տեղաբաշխվածությունը հարակից օբյեկտների նկատմամբ:


Աշխատանքները սկսվում են ելնելով պատվիրատուի ցանկություններից կամ կոնկրետ նախասիրություններից: Եթե պատվիրատուն դժվարանում է պլանավորման կամ էքստերիերի ընտրության հարցերում, ապա մեր ընկերության դիզայներները կօգնեն ցանկացած հարցում: Այնուհետև քննարկվում է շինության ընդհանուր պլանը, կազմվում է շինության տեխնիկական նախագիծը, որում մանրամասն բացատրվում է պատուհանների և դռների, հարկերի բարձրության, քննարկվում է հիմնասյունների և միջնորմների կառուցվածքը, հիմքի կառուցվածքը և այլն: Այսպիսով, երբ քննարկվում են շինարարության համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները, ընկերության մասնագետները ստեղծում են ճարտարապետական նախագծի տեխնիկական մոդելը, որից հետո անցնում են ծրագրի մշակման:

Աշխատանքի ընթացքում պատվիրատուն ստանում է շինության 3D մոդելը, որում մանրամասն արտացոլված է ամբողջ շինության վերջնական տեսքը: