Թափուր աշխատատեղ

ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ (28.08.2017 - 28.09.2017)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

 

-Պատվիրատուների ներգրավում 
-Առկա գործընկերների հետ կապի պահպանում 
-Պոտենցիալ պատվիրատուների հետ բանակցությունների վարում 
-Վաճառքի իրականացում
-Վաճառքի արդյունքների վերլուծում և հաշվետվության ներկայացում 
 
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ:

-Բարձրագույն կրթություն 
-Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում պարտադիր է 
-Հաղորդակցման բարձր հմտություններ 
-Բանակցություններ վարելու ունակություն 
-Գնառաջարկներ կազմելու ունակություն 
-Վերլուծական մտածողություն 
-Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
 
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ:

Տվյալ թափուր պաշտոնի նկարագրին համապատասխանելու դեպքում խնդրում ենք ուղարկել նկարով ռեզյումե/ինքնակենսագրական/ և ուղեկցող նամակ liana.khachatryan@profal.am էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք ձեր նամակի թեմա (subject line) տողում պարտադիր նշեք պաշտոնի անվանումը “Վաճառքի մենեջեր”: Միայն ռեզյումեների ուսումնասիրությունն անցած թեկնածուները կհամարվեն անցած հաջորդ փուլ և հնարավոր է հրավիրվեն հարցազրույցի: 

 
ՀԱՇՎԱՊԱՀ   (29.08.2017 - 07.09.2017)
 
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
 
-Հաշապահական և հարկային հաշվառման վարում
-Հաշվետվությունների կազմում և ներկայացում
-Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
-Հաշվապահական ձևակերպումների իրականացում
-Հաշիվ ապրանքագրերի պատրաստում
-Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում
-Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ
-Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում
-Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում
-Ներքին հաշվետվությունների կազմում
 
 
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ:
 
-Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ
-Առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
-ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն
-ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն: 1C ծրագրի իմացություն
-Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու գերազանց կարողություն
-Ռուսերենի իմացություն: Անգլերեն իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն
-Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
-Թիմային աշխատանքներ կատարելու ունակություն
 
 
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ:
 
Խնդրում ենք ուղարկել ռեզյումե /ինքնակենսագրական/ liana.khachatryan@profal.am
էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք պարտադիր նշել պաշտոնի անվանումը նամակի թեմա (subject line) տողում` “ՀԱՇՎԱՊԱՀ”, այլապես ձեր դիմումը չի ընդունվի: