Որակի կառավարման համակարգ

iso arm.[1]Ծանրակշիռ փորձի և ավանդույթների համատեղումը զարգացման ու ներդրումների հետ, ինչպես նաև` կողմնորոշումը դեպի սպառողը, օգնում են կազմակերպությանը շուկայում պահպանել առաջատար դիրքեր: Նոր տեխնոլոգիաների ներդրումը, տեխնոլոգիական խիստ կարգապահությունը, գրագետ մարքեթինգային քաղաքականությունը մեր գործունեության հիմնական բաղկացուցիչներն են: Ժամանակակից տեխնոլոգիաները, արտադրվող արտադրանքի բարձր որակը, որակավորված իրազեկ աշխատողները, յուրաքանչյուր պատվիրատուի նկատմամբ անհատական մոտեցումը դարձնում են «Պրոֆ Ալ» ընկերությանը հուսալի գործընկեր:

 

Ընկերության խնդիրներից է «ԻՍՕ 9001:2008» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան կառավարման և արտադրական գործընթացների կատարելագործումը, արտադրության առաջադեմ տեխնոլոգիաների, որակի հսկման մեթոդների և միջոցների կիրառումը:

«Պրոֆ Ալ» ՍՊԸ-ն արտադրանքի արտադրման յուրաքանչյուր փուլում իրականացնում է որակի խիստ հսկողություն: Ընկերությունն օգտագործում է միայն արտադրության ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, բարձրորակ հումք և նոր սարքավորումներ, որի շնորհիվ արտադրանքը համապատասխանում է սպառողի պահանջներին:

«Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի որակի քաղաքականությունն ուղղված է`

  • ընկերության կայուն հաջողության ապահովմանը,
  • սպառողների բավարարվածության ապահովման նպատակով նրանց պահանջների և ակնկալիքների ըմբռնմանը,
  • շուկայի փոփոխություններին արագ արձագանքմանը,
  • բարձրորակ արտադրանքի իրացմանը:

Որակի քաղաքականության նպատակներն են`

  • բարձրորակ, էկոլոգիապես մաքուր հումքի, նյութերի օգտագործում,
  • ժամանակակից սարքավորումների կիրառում
  • արդի դիզայներական նախագծերի և լուծումների իրագործում,
  • որակի ստանդարտներին և բարելավմանն ուղղված աշխատանքների համապատասխանություն և իրականացում,
  • գին-որակի» լավագույն համադրություն մոտեցման կիրառում,
  • որակյալ կադրերի պատրաստում և մասնագիտական աճի ապահովում