Պատմություն

  «Պրոֆ Ալ» ընկերությունը հիմնադրվել է 2002թ., մարտի 19-ին Դավիթ Սաֆարյանի, Գևորգ Դեմիրճյանի և Մերուժան Ավետիսյանի կողմից: Հիմնադրման օրվանից ընկերությունն ունեցել է ընդամենը մեկ արտադրական միավոր, սակայն նպատակասլաց և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ, տարիների ընթացքում ընկերությանը հաջողվել է զարգացնել իր գործունեության պրոֆիլը և ներկայումս «Պրոֆ Ալ»-ն ունի ավելի քան 10 արտադրամասեր, որոնք օրեցօր բարելավում են իրենց արտադրական գործընթացը` ձգտելով կատարելության:

 

 Այսօր, շինարարության ոլորտում «Պրոֆ Ալ»-ը հանդիսանում է Հայաստանի լավագույն կազմակերպություններից մեկը: Ընկերության աշխատանքային տարածքն իրենից ներկայացնում է 20000ք.մ. մակերես զբաղեցնող խոշոր ու բազմապրոֆիլ արտադրական միավոր` կազմված տասից ավելի արտադրամասերից և 1500 ք.մ. մակերեսով ցուցասրահից, որտեղ աշխատում են շուրջ 250 փորձառու մասնագետներ:

 

 Հիմնադրման օրվանից ի վեր` ընկերության գործունեության հիմնական ուղղություններից է եղել և մինչ օրս շարունակում է մնալ ալյումինե պրոֆիլներով դռների, պատուհանների, ֆասադների և երդիկների արտադրությունը: Այս ոլորտում «Պրոֆ Ալ»-ի հիմնական գործընկերն է իր մեծությամբ և արտադրական հզորությամբ հայտնի հունական «Alumil»-ընկերությունը:  

 

 Ընկերությունը 2002թ.-ից համագործակցում է եվրոպական այնպիսի հանրահայտ ընկերությունների հետ, ինչպիսիք են` տանիքածածկերի ոլորտում մեծ ճանաչում վայելող շվեդական «Kami»-ին,  բնական, վինիլային հատակի ծածկեր, ինչպես նաև` կավրոլիններ արտադրող հոլանդական «Forbo»-ն, ջերմախնայող ապակիներ արտադրող «AGC» ընկերությունը, Եվրոպայում ամենամեծ փայտանյութ արտադրող «Egger» ընկերությունը:

 

 «Պրոֆ Ալ»-ը հանդիսանում նաև դեկորատիվ, գունավոր, միակողմանի հայելապատ, ջերմակայուն, պաշտպանիչ ինքնասոսնձվող թաղանթներ թողարկող ֆրանսիական «Reflectiv» ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև` ընկերությունը համագործակցում է բնական մանրաթելից պատրաստված կախովի առաստաղների արտադրությամբ զբաղվող «Armstrong» ընկերության հետ: 

 

  Ընկերության գործընկերներից են նաև`  «Deco glass» (ֆյուզինգի համար նախատեսված դեկորատիվ ապակիներ և փոշեհատիկներ), գերմանական «Dorma» (ապակյա կոնստրուկցիաների համար անհրաժեշտ աքսեսուրաներ), «Sibu» (դեկորատիվ պաստառներ),  «Alutech» (ավտոմատ կառավարվող դարպասներ), «Guardian Glass» (ապակիներ):

 

2009թ.-ից «Պրոֆ Ալ» ընկերության կարևորագույն ձեռքբերումներից է եվրոպական այնպիսի հանրահայտ ընկերությունների հետ համագործակցությունը, ինչպիսիք են` լեհական «Fameg» (հաճարենու և կաղնու փայտից կահույք), իսպանական «Luvipool» (ներսենյակային փայտե դռներ), լեհական «Pruszynski» (մետաղական տանիքածածկեր), հունական «Mak-system» (ալյումինե բազրիքներ), «Alucobest» (ալյումինե կոմպոզիտ պանելներ), լեհական «Magnum» (շերտավարագույրեր և կոնստրուկցիաներ), «Maco» (մետաղապլաստե դռների և պատուհանների համար նախատեսված աքսեսուրաներ) ընկերությունները: 

 

2012թ.-ից ի վեր ընկերության հիմնական գործընկերների ցանկը համալրվեց ևս մեկ տասնյակից ավել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններով, մասնավորապես` ամերիկյան «Raychem» (էլեկտրական ջեռուցման համակարգեր), իտալական «Gewiss» (էլեկտրական համակարգեր և բաղադրիչներ), «Irritrol» (ավտոմատ ոռոգման համակարգեր) և «Unidelta» (ոռոգման համակարգի համար անհրաժեշտ աքսեսուարներ), «Kerakoll» (սալիկների համար սոսինձներ և օժանդակ քիմիական նյութեր), «Graepel» (պողպատե անփայլ և փայլուն ծաղկամաններ, թղթամաններ, մոխրամաններ, աղբամաններ և գրասենյակային պարագաներ), «Torsanlorenzo» (բույսեր), «Vivai Sandro Bruschi» (բույսեր), գերմանական «Emsa» («Esteras») (ինքնաջրվող ծաղկամաններ), հոլանդական «Nieuwkoop» (ներսենյակային բույսեր և ծաղկամաններ):

 

Այսպիսով` «Պրոֆ Ալ» ընկերությունն իր սպառողին է առաջարկում միայն երաշխավորված որակով եվրոպական արտադրանք, որն իր երկարակեցությամբ և ֆունկցիոնալությամբ համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: