Հիմնադիրներ

Դավիթ Հարությունի Սաֆարյանը ծնվել է 1957թ. ապրիլի 16-ին քաղաք Երևանում:
Սովորել է Մ. Աբեղյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում:
Ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:
1979-1981թթ. ծառայել է սովետական բանակում որպես սպա:
1981-1987թթ. աշխատել է «Քաղաքացիական և արդյունաբերական շինարարության նախարարությունում» որպես ավագ ինժեներ:
1988-1989թթ. «Գազի պետական կոմիտեում» որպես առաջնակարգ մասնագետ:
1989-1991թթ. «Մոնոլիտ» կորպորատիվի նախագահ:
1991-1997թթ. «Էգալ» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն:
2003թ. «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի համահիմնադիր:
Ամուսնացած է ունի երկու երեխա:

 

Գևորգ Միհրանի Դեմիրճյանը ծնվել է 1960թ. մայիսի 30-ին քաղաք Երևանում:
Սովորել է Ս. Ալավերդյանի անվան թիվ 90 միջնակարգ դպրոցում:
Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:
1982-1992թթ. աշխատել է «Վերհանշին» տրեստում, որպես կրտսեր ինժեներ այնուհետ որպես տնօրենի տեղակալ:
1992-1995թթ. աշխատել է «Մոնոլիտ» կորպորատիվում:
1995-2002թթ. «Եվրոստան» ՍՊԸ-ի համահիմնադիր:
2002թ. «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի համահիմնադիր:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Մերուժան Ռաֆիկի Ավետիսյանը ծնվել է 1962թ.-ի մայիսի 10-ին Երևանում:
Սովորել է Ս. Ալավերդյանի անվան թիվ 90 միջնակարգ դպրոցում:
Ավարտել է «Երևանի պետական բժշկական ինստիտուտի» ստամատոլոգիական ֆակուլտետը:
1987-1994թթ. աշխատել է «Էջմիածնի ստոմատոլոգիական պոլիկլինիկայում» որպես ատամնաբույժ:
1995-2002թթ. «Եվրոստան» ՍՊԸ-ի համահիմնադիր:
2002թ. «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի համահիմնադիր:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: