«Պրոֆ Ալ» ընկերությունը հիմնադրման օրվանից ի վեր մասնագիտացած է եղել ալյումինե պրոֆիլներով դռների, պատուհանների և շինությունների ճակատային մասերի արտադրությամբ: Իսկ այսօր ընկերությունն ունի մեկ տասնյակից ավել արտադրական միավորումներ, որոնք ընդգրկում են շինարարության գրեթե բոլոր ոլորտները, մասնավորապես, «Պրոֆ Ալ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրմամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ալիկաբոնդի, ապակյա կոնստրուկցիաների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրերի արտադրությամբ: Ընկերության բոլոր արտադրամասերը կառուցված են ժամանակակից գործարանների նածագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք:


«Պրոֆ Ալ» ընկերությունը հիմնականում մասնագիտացած է ալյումինե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի և երդիկների արտադրության մեջ և այդ ոլորտում համագործակցում է հունական «Alumil» ընկերության հետ, որը ալյումինե կոնստրուկցիաների արտադրության ոլորտում իր մեծությամբ և արտադրական հզորությամբ աշխարհի խոշորագույն ընկերություններից է: Ֆակտուրային ներկման համար օգտագործվում են իտալական «Decoral» ընկերության արտադրած թաղանթները և գրունտային ներկերը, որոնց շնորհիվ ապահովվում է ներկված արտադրանքի բարձր և հուսալի որակը: Ընկերությունը համագործակցում է նաև ֆրանսիական «Saint-Gobain» ընկերության հետ, ներկրելով աշխարհում մեծ պահանջարկ ունեցող բարձրորակ ապակի, իսկ ապակու թրծման արտադրամասը հագեցած է գերժամանակակից գերմանական և իտալական ապակեմշակման հոսքագծով, որն իր մեծությամբ առաջինն է Անդրկովկասում:
«Պրոֆ Ալ» ընկերությունը վաղուց մասնագիտացել է յուրօրինակ կահույքի արտադրման գործում և այս ոլորտում ընկերությունը համագործակցում է ավստրիական «Egger» ընկերության հետ, որը Եվրոպայում փայտե շինանյութի առաջատար արտադրողներից մեկն է: Այս ընկերության բարձրորակ հումքի և դիզայնի բնագավառում նորարարության ու որակի խորհրդանիշ համարվող գերմանական «Hettich» ընկերության աքսեսուարների համադրմամբ ստեղծվում է խոհանոցի, ննջասենյակի, գրասենյակի բարձրորակ կահույք: