Տարիների ընթացքում «Պրոֆ Ալ» ընկերությունը համագործակցել և մինչ օրս շարունակում է համագործակցել եվրոպական մի շարք խոշոր ընկերությունների հետ` հանդիսանալով նրանց մեծ մասի բացառիկ կամ պաշտոնական ներկյացուցիչը Հայաստանում: Այսօր ընկերությունն իր հիմնական տեսականին ներմուծում է այնսպիսի հզոր եվրոպական պետություններից, ինչպիսիք են` Գերմանիան, Իսպանիան, Հունաստանը, Շվեդիան, Ֆրանսիան, Բելգիան, Ավստրիան և այլն:


Այսպես` «Պրոֆ Ալ»-ը ներկայումս համագործակցում է մետաղական թիթեղների արտադրությամբ զբաղվող շվեդական «Kami» ընկերության հետ, որի արտադրանքը լայնորեն սպառվում է ամբողջ աշխարհում: «Պրոֆ Ալ»-ն առաջարկում է նաև դանիական «Velux» ընկերության ձեղնահարկի պատուհանները:


«Պրոֆ Ալ»-ը հանդիսանալով է մի շարք աշխարհահռչակ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, այսօր իր սպառողին է ներկայացնում նաև բարձրորակ և բնական նյութերից պատրաստված հատակի ծածկույթներ հոլանդական հանրահայտ «Forbo» ընկերության, ինչպես նաև` բնական մանրաթելերից պատրաստված, էկոլոգիապես մաքուր կախովի առաստաղների արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան «Armstrong», կաղնու փայտից լավագույն դռների արտադրությամբ հայտնի իսպանական «Luvipol», հաճարի փայտից աթոռներ և սեղաններ արտադրող լեհական «Fameg», մետաղական բարձրակարգ դարպասներ արտադրող գերմանական «Hormann» և ապակյա կոնստրուկցիաներ արտադրող գերմանական հանրահայտ «Dorma» ընկերությունները:


Գուցե շատերին զարմանալի թվա, որ շինանյութ ու ներքին հարդարանքի պարագաներ արտադրող ու ներմուծող ընկերության նախասիրություններից մեկն էլ արևադարձային, մերձարևադարձային բույսերի և դեկորատիվ ծառերի ներմուծումն է Հայաստան Եվրոպական մի շարք երկրներից: «Պրոֆ Ալ»-ի ներկրած բույսերը անկրկնելի տեսք կհաղորդեն Ձեր պարտեզին` այն վերածելով փոքրիկ դրախտի և եթե այնքան զվաղված եք, որ ժամանակը չի ներում խնամել պարտեզի բույսերը` «Պրոֆ Ալ»-ն առաջարկում է պարտեզում տեղադրել իտալական «Irritrol» և «Unidelta» ապրանքանիշերի ավտոմատ ոռոգման համակարգերն ու աքսեսուարները, որոնք աշխատում են հոսանքով և հատուկ տրված հրահանգող ծրագրով: