«Պրոֆ Ալ» ընկերության նշանաբանն է` «Պրոֆեսիոնալիզմ, որակ, յուրատիպ ճաշակ, հարմարավետություն և հուսալիություն» արտադրության և սպասարկման ցանկացած ոլորտում:


Մոտ տասը տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմաոլորտ գործունեությամբ` «Պրոֆ Ալ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջրկում հայ սպառողին: «Պրոֆ Ալ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրմամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ:

Հայաստանում «Պրոֆ Ալ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «Պրոֆ Ալ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:


«Պրոֆ Ալ» ընկերությունը միակն է, որ միաժամանակ համագործակցում է եվրոպական մոտ հիսուն հայտնի ընկերությունների հետ` հանդիսանալով դրանց մեծ մասի պաշտոնական կամ բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, իսկ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչ լինելը հավատացեք` բավականին պատասխանատու առաքելություն է:


Այցելելով եվրոպական վերջին չափանիշներով ձևավորված և առանձնակի խնամքով կահավորված ցուցասրահ-խանութ` Դուք ոչ միայն կկատարեք ճիշտ ընտրություն, այլև` այդուհետ կդառնաք «Պրոֆ Ալ» ընկերոթյան հավատարիմ ու մշտական հաճախորդը: